Երևի այս իրավիճակը շատ տարածված է, նույնիսկ սովորական, բայց սարսափելի ցավոտ է, երբ դա քեզ հետ է տեղի ունենում: Բանն այն է, որ ես գյուղից եմ, ամուսնացել եմ Երևանում: Աչքս երբեք նրանց տան վրա չի եղել և իմ առաջ էլ նպատակ չէի դրել՝ ամեն գնով մնալ այստեղ, պարզապես այսպես ստացվեց: Որոշ ժամանակ ապրում էինք ամուսնուս ծնողների հետ, ես ինքս էլ աշխատում էի, տան գործերն էլ էի անում:
Բայց շուտով տեղափոխվեցինք վարձով բնակարան, քանի որ տունը փոքր է, իսկ ծնողների հետ համատեղ ապրելն էլ ունի իր բարդությունները:3 տարի անց ունեցանք մեր առաջնեկին: Ես իհարկե հասկանում եմ, որ մենք մեծ մարդիկ ենք, պիտի ինքներս մեզ ապահովենք, բայց Երևանում տուն գնելը մեզ անհնար է թվում: Նույնիսկ կանխավճարը չենք կարող տալ, որքան էլ աշխատենք: Ամբողջ գումարը, որ հավաքել էինք այս ընթացքում, ծախսեցինք, երբ ես դեկրետ գնացի:
Ամուսնուս ծնողներն ունեն 2 բնակարան, մեկը սկեսրայրիս մորից է մնացել: Բայց ծնողները այն վարձով են տալիս: Այսինքն ստացվում է, որ մենք մի կերպ ենք ապրում, վարձ տալիս, երեխային դժվարությամբ մեծաց-նում, իսկ իրենք հանգիստ ապրում են՝ առանց որևէ մի բանի պակաս ունենալու:
Սկեսրայրս աշխատում է, երկուսն էլ թոշակ են ստանում, մեր աշխատավարձի մնացորդը՝ վարձը և կոմունալ-ները վճարելուց հետո, ավելի քիչ է, քան նրանց թոշակները: Մենք փոքր երեխա ունենք, ում համար նույնիսկ խաղալիքներն ենք դժվարությամբ գնում: Իսկ ինչու՞ պիտի մեր երիտասարդությունը վատնենք կոպեկները հաշվելու վրա…
Ես մոլորվել եմ: Մի՞թե սխալ եմ: Նրանց եսասեր եմ համարում: