Ամուսնուս հետ չկարողացա երջանիկ լինել, չնայած որ ոչինչի կարիք չունեի․․․Եվ ինչո՞ւ է երջանիկ լինելը այդքան դժվար

Ես շատ վաղ եմ ամուսնացել: Ես այդ ժամանակ ընդամենը տասնութ տարեկան էի: Փորձեցի ասել, որ դեռ վաղ է ամուսնանալու համար, բայց ինձ համոզեցին: Մայրս ու եղբայրս կողմ էին  իմ ամուսնությանը, քանի որ ապագա ամուսինս եղբորս մտերիմ ընկերն էր, իսկ մինչ այդ մենք արդեն երեք տարի հանդիպում էինք

Հարսանիքից առաջ մենք նրա հետ ինտիմ հարաբերություններ չենք ունեցել: Նա, որպես պարկեշտ մարդ, հոգ է տանում իմ մասին : Տարիքային տարբերությունը փոքր չէր, մոտ տասը տարի: Բայց ամուսինս շատ դրական կողմեր ուներ՝ չէր խմում, պատասխանատվություն ուներ, բարձր պաշտոն ուներ:

Միակ բանը, որ ինձ միշտ անհանգստացնում էր, նրա ժլատությունն էր: Անընդհատ «ափսոսում» էր ոչ միայն փողը, այլև զգացմունքները: Բայց ես դրա հետ էլ հաշտվեցի։

Շուտով մենք որդի ունեցանք: Ես շատ ուրախ էի: Ես հասցնում էի և՛ տնային գործերը, և՛ հետևել որդուս: Գաղտնի երազում էր երկրորդ երեխայի մասին: Ամուսինը չհամաձայնվեց: Նա հավատում էր, որ մենք արդեն կայացած ընտանիք ենք, իսկ լրացուցիչ երեխաներ` լրացուցիչ ծախսեր:

Այնուամենայնիվ, երեք տարի անց ես նրան համոզեցի երկրորդ երեխա ունենալ։ Այդքան սպասված երեխան ծնվեց, բայց հիվանդությունով: Ամեն ինչ լավ էր թվում, բացառությամբ մեկի: Մեր ինտիմ կյանքը ինձ ամենևին դուր չէր գալիս: Ոչ մի քնքշություն, կիրք․․․ Միայն ամուսինս էր բավարարվածություն ստանում։ Ես ամեն գիշեր լալիս էի շարունակելով ապրել երազներում և իմ երևակայական աշխարհում:

Որդուս ծնվելուց հետո ես նորից հղիացա և դա այն պարագայում, որ մենք միշտ պահպանվում էինք: Ես շատ  էի վախենում այդ մասին պատմել ամուսնուս: Նա չէր հասկանում և չէր ընդունում: Բայց ես սխալվեցի: Ամուսնուս մեծապես փոխեց մեր վերջին երեխայի ծնունդը, և նա ուրախությամբ ընդունեց ևս մեկ երեխա ունենալու լուրը:

Այսպիսով, մեր ընտանիքում ծնվեց դուստրս: Հիմա մենք ավելի քիչ ժամանակ էինք իրար հետ անցկացնում: Ավելի ու ավելի շատ ես երազում էի մի այլ բանի մասին, բայց ունեցածից ևս գոհ էի․․․

Դստերս ծնվելուց երեք ամիս անց, ես նորից հղիացա: Ես իսկական ցնցում ունեցա: Երեք օր մտածեցի, թե ինչպես կարելի է ասել լուրը ամուսնուս: Նա լուրը ընդունեց բավականին հանգիստ: Նա ասաց, որ եթե հացը բաժանում ենք երեքի, ապա չորսի համար էլ կբավականացնի:

Մենք սկսեցինք լրջորեն մտածել բնակարանային պայմանները փոխելու մասին: Դրանից առաջ մենք ապրում էինք վարձով բնակարանում: Չորս երեխայի հետ այդպես ապրելը այնքան էլ հեշտ չէ: Քաղաքից դուրս հարմա տուն գտանք և որոշեցինք գնել այն:

Սկզբում ամեն ինչ կատարյալ էր: Ամուսինս քրտնաջան աշխատում էր, ես տան գործերով էի զբաղված: Մայրս, սկզբնական շրջանում ապում էր մեզ հետ և օգնում էր ամեն հարցում: Ինձ համար ամեն ինչ միշտ կատարյալ էր։

Բայց ամուսինը միշտ դժգոհ էր ինչ-որ բանից: Մեկ ասում էր, թե ես չափից շատ եմ ծախսում, մեկ ասում էր, թե ինչ-որ բան այն չեմ անում․․․ Նա ինձ հաճախ ասում էր, որ իրեն նիհար շիկահերներն են դուր գալիս, ինձ նմանները։

Ես համաձայն էի, որ չորս հղիությունից հետո ես իդելական կազմվածք չունեի, բայց ես երբեք երբեք իր ուզածի նման կազմվածք չեմ ունեցել: Ես մտացեծի, որ եթե իր սիրած կազմվածքը չունեմ, ապա ինչո՞ւ ինձ պատանեկան տարիներին հանգիստ չէր տալիս։Մեր ինտիմ կյանքը ընդհանրապես չի փոխվել:

Երկու տարի անց մայրս սկսեց շատ նյարդայնացնել նրան: Նա այլևս չէր թաքցնում այն ​​փաստը, որ մենք նրա վրա չափազանց շատ գումար ենք ծախսում: Մոռացավ, որ հենց նրա օգնության շնորհիվ է, որ մենք ժամանակին գնել ենք այս տունը:

Ես արդեն բացահայտորեն սկսեցի վիճել նրա հետ: Ամուսնության տասնութ տարվա ընթացքում լավ կին լինելու ցանկությունը պարզապես անհետացավ: Երեխաները մեծացան, և այն միտքը, որ ես ամբողջ կյանքում կմնամ այս մարդու հետ, պարզապես ինձ հանգիստ չէր տալիս։

Եվ ահա ընկերուհուս ծննդյան օրը հանդիպեցի նրան: Բարձրահասակ, գեղեցիկ, թիկնեղ: Ինձ բացի նրանից ոչ ոք պետք չէր: Երջանկությունը վերջապես ժպտաց ինձ և փայլեց նրա բոլոր գույներով: Նրան առանց մտածելու բաժանեցի ընտանիքից ամուսնալուծվեցի:

Որքան նուրբ էր անկողնում: Վեց ամիսների ընթացքում, երբ մենք միասին էինք, ես զգացի քնքշանք, գուրգուրանք․․․ Եվ հետո նա սկսեց շատ ալկոհոլ օգտագործել, և ես պարտվեցի այս անհավասար մարտում:

Նախկին ամուսինս մի շիկահեր կնոջ հետ էր հանդիպում: Հուսով եմ, որ նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի, և մի օր նա կների ինձ: Նա վատ մարդ չէ, պարզապես չգիտի, թե ինչպես սիրել…

Ես չեմ ափսոսում, որ թողեցի նրան և զգացի կարճաժամկետ երջանկություն և սեր: Երեխաներն ամեն հարցում աջակցում են ինձ: Նրանք իսկական թիմ են: Ես հպարտ եմ, որ նրանց մեծացրել եմ այդքան ուժեղ և նպատակասլաց:

Հիմա իմ կյանքում նոր տղամարդ է հայտնվել: Ես նրա հետ ինձ լավ եմ զգում: Եվ ինչո՞ւ է երջանիկ լինելը այդքան դժվար․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика