Երբ ես ու ամուսինս նոր էինք ծանոթացել, նրա կրտսեր քույրը դեռ դպրոց էր գնում: Ամուսնուս ծնողների բնակարանում ապրելն այնքան էլ հարմար չէր, և մենք ի սկզբանե նախընտրեցինք առանձնանալ: Սկզբում փոքր տուն էինք վարձակալել, բայց չէինք ծուլանում, աշխատում էին առանց հանգստի և խնայում ամեն դրամը:
Այդպես շատ շուտ կարողացանք գնել մեր 1-սենյականոց բնակարանը:Մեր տունը քաղաքի ծայրամասում էր, ամուսնուս ծնողներից հեռու էինք պարում, միմյանց հազվադեպ էինք տեսնում, երևի միայն տոներին, այնպես որ տալիս հետ մտերմանալու հնարավորություն չէր եղել:
Փոքր բնակարանը մեզ համար ժամանակավոր էր, միայն թե վարձ չվճարեինք: Մենք շարունակեցինք գիշեր-ցերեկ աշխատելը, հիփոթեքով 3 սենյականոց տուն գնեցինք:
Այժմ մեր փոքր տունը վարձով ենք տալիս, իսկ հիփոթեքը փորձում ենք վաղաժամ մարել:Բարեբախտաբար, հիմա մի քիչ սկսել ենք հանգստանալ, մեքենա ենք գնել, ամռանը ծով գնացինք:
Աստիճանաբար հասնում ենք այն կյանքին, որին այդքան տարիներ ձգտել ենք:Այս ընթացքում ամուսնուս քույրն ամուսնացել է, բայց նրանք ապրում են սկեսուրիս տանը: Տալս չի աշխատում, չնայած նրան, որ դեռ երեխաներ չունի, իսկ ամուսինն էլ քիչ է վաստակում:
Այնպես որ առանձին ապրելու հեռանկարներ դեռ չկան: Դրա փոխարեն նրանք մի քանի օրում ծախսում են իրենց ամբողջ գումարը, իսկ հետո էլ սկսում ամուսնուս ծնողներից օգնություն խնդրել:Մի ամիս առաջ տալս իմացավ, որ հղի է: Գնացել էինք նրանց տուն՝ շնորհավորելու, հենց այդ օրն էլ նա ակնարկեց, որ մեր 1-սենյականոցը իրենց շատ հարմար կլիներ:
Ես ոչինչ չպտատասխանեցի, բայց հաջորդ օրը նրանից զանգ ստացա, և նա արդեն ուղիղ ասաց, որ թույլ տանք իրենց այնտեղ ապրել, չէ որ բարեկամներ ենք:Բնականաբար, բարեկամական հարաբերությունները հաշվի կառնեի, բայց միայն այն դեպքում, երբ տեսնեի, որ նրանք փորձում են ինչ-որ բան անել, եթե ապրեին վարձով, էլի կտայի տունը, որ կարողանան գումարը խնայել: Բայց հիմա համարում եմ, որ դա իր կողմից աներեսություն է:
Տալս արթանանում է կեսօրից ոչ շուտ, աշխատելու մասին չի էլ մտածում: Բացի այդ, ինչու պիտի զրկվեքն մեր եկամուտից, մենք տան վարձը խնայում ենք, որ հետագաում մեր որդուն տանք ուսման:Ես համարում եմ, որ խնդիրը մանկությունից է գալիս: Ամուսինս շատ է պատմում, որ ծնողները միշտ պահանջել են, որ ինքը տա քրոջը խաղալիքները, կոնֆետները, միայն թե վերջինս չլացի, ահա և արդյունքը: