Ընկերս ընդունվել էր աշխատանքի որպես տաքսու վարորդ: Հենց առաջին օրը՝ դեպի օդանավակայան շտապ երթևեկություն: Նա ասում է, որ տպավորությունը նման էր մանկական հասակում կարուսելից ստացած տպավորությանը՝ և ուրախ է, և նրանց խղճալ կարելի է :
Կարճ ասած՝ անցել էր բոլոր խցանումները և տեղ հասել տոմսերի գրանցման ավարտից 5 րոպե առաջ. կանչեր, ճիչեր, «Շնորհակալություն- շնորհակալություն» երեխաները կանչում էին «ուռա…» և վազքով դեպի գրանցում, վարորդն էլ նրանց հետ, հրաշքով հասան և վարորդից բաժանվեցին հարազատի նման:
Իսկ վարորդը գոհ ու ուրախ դուրս է գալիս օդանավակայանից, նայում մեքենային. իսկ վճարը՞ Վարորդը պատմում է, որ կյանքում դեռ իրեն այդքան հիմար չէր զգացել: Ամենածիծաղելին այն է, որ այդ ընտանիքի հայրը երեք շաբաթ հետո գտնում է վարորդին, վճարում է ուղևորության համար, մի շիշ կոնյակ է նվիրում և ներողություն խնդրում:
Երկուսով երկար զրուցում ու ծիծաղում էին, ընտանիքի հայրը պատմում է, որ գումարի մասին հիշել են միայն ինքնաթիռում և արձակուրդի ամբողջ ընթացքում այդ միտքը նրանց հանգիստ չի տվել: