Այն դեպքի մասին, որը տեղի է ունեցել ավտոբուսում, հարկավոր է կարդալ: Դե, ինչ արած – մի փոքր սխալվել է…

Ավտոբուս է բարձրանում մի տղամարդ և տեսնում է , թե ինչպես է մի վայրենի դեպի դռները քարշ տալիս 14-15 տարեկան մի աղջկա: Աղջիկը դիմադրում է և ցանկանում է դուրս պրծնել նրա ձեռքերից:

-Դե, մի արա, դե, խնդրում եմ…,-խնդրում է աղջիկը: Ավտոբուս բարձրացած տղամարդը, որը բռնցքամարտի վարպետ էր, որոշում է խառնվել. -Լսում ե՞ս, բաց թող աղջկան:

-Ձայնդ կտրիր, հիմար,-շպրտում է պատասխանը այդ վայրենին: Սպորտսմենը երկար չմտածելուց հետո, երբ ավտոբուսը կանգառում կանգնեց , ապտակեց նրան:

Եվ վերջինս դուրս թռավ ավտոբուսից: Նստում է տղամարդը և նկատում է, ավտոբուսի հետևում նստածները հռհռում են, ասում է.

-Չէի՞ք կարող օգնել աղջկան: Փոխարենը նստել ու ծիծաղում եք: Իսկ նրանք ծիծաղելով պատասխանում են.

-Հրաշալի է, պարոն, Դուք ստուգողին /կատրալյոր/ դուրս շպրտեցիք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика