Այսօր ամուսինս մի այնպիսի դաս տվեց ինձ, որ չեմ մոռանա ամբողջ կյանքում․․․

Երբ մենք ամուսնացանք, արդեն վաղուց անհոգ երիտասարդներ չէինք․ նա 42 տարեկան էր, ես՝ 36։ Երկուսս էլ կայացած և սեփական տեսակետ ունեցող մարդիկ էինք։Սկզբնական շրջանում երկուսս էլ էյֆորիայի մեջ էինք, սակայն հետո տարվելով նոր կարգավիճակով և մեր անկյունը կարգավորելով՝ աննկատ սկսեցի սխալներ անել՝ մեկը մյուսի հետևից։

Թողեցի աերոբիկայի պարապմունքներն ու անգլերենի դասընթացները՝ ի օգուտ բիսկվիթներ թխելու և գորգեր լվանալու։ Զանգում էի ամուսնուս և հետաքրքրվում, թե ինչ ծորակներ են պետք։Ծածկոցներ էի կարում, սավաններն էի արդուկում երկու կողմից, փափուկ խաղալիքներ կարում և փակոցներ պատրաստում։

Յուրացրեցի դեկուպաժը և սկումբրիա մարինացնելը։ Նիհարել էի, նյարդայն էի դարձել, փորձում էի անթերի տանտնտեսուհի դառնալ, բայց ինձ զոհի կարգավիճակում էի զգում։

Այդ օրը լավ եմ հիշում։ Նոյեմբերի առաջին շաբաթ օրն էր, անձրև էր, խոհանոցում առավոտից վառվում էր լույսը։ Ամուսինս կաթ էր խմում և բարկացած նայում էր, թե ինչպես եմ կտրատում պանիրը, երշիկն ու լոլիկները։ Նա երեք անգամ կրկնեց, որ միայն կաթ է ուզում և ուտելու բան իրեն պետք չէ։ Ես փնթփնթում էի և լվանում տախտակը։ Վերջապես նա չդիմացավ․

-Լսիր, պետք չէ ծառայել ինձ, 5 ուտեստից ընթրիք պատրաստել, ստերիլիզացնել բաժակներն ու զուգարանակոնքը։ Մենք միմյանց ստրուկները չենք, ես ոչ թե քո կյանքի իմաստն եմ, այլ միայն մի մասը։ Երջանիկ պատահականությամբ մենք հանդիպել ենք, սիրահարվել և գտել ենք ընդհանուր իմաստ։ Մի կետ, որտեղ երկուսիս էլ լավ է։ Մնացած ամեն ինչը՝ անձնական է։ Մի փորձիր ներաճել իմ մեջ և միահյուսվել ինձ հետ, իմ շահերը քեզ համար առաջնային մի դարձրու։

Մի փորձիր լինել ավելի լավը կամ վատը, եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս իրականում։ Մնա այն նույն մարդը, ում ես սիրահարվել եմ։ Թեթև, էներգիայով ու եռանդով լի։ Իսկ հիմա դու լուծվում ես իմ մեջ, դառնում իմ ստվերը։Նա բաժակը գցեց լվացարանի մեջ և գնաց մարզասրահ։ Ես մնացի թափթփված խոհանոցում՝ փորձելով մարսել նրա ասածը։

Մի կերպ կուլ տվեցի արցունքներս, աղբը գցեցի շերտավոր խմորը, հանգիստ թողեցի սպասքը և ճամպրուկի մեջ խցկեցի դեկորատիվ բարձերը։ Լվացվեցի, զանգեցի անգլերենի ուսուցչուհուս և բացեցի անավարտ վարժություններով ֆայլը։

Այդ օրվանից ես խոհարարուհի չեմ, կարուձև անող չեմ, չեմ ծառայում, չեմ փորձում գոհացնել, ոչինչ չեմ ապացուցում։ Այդ օրվանց ես՝ ես եմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика