Այսօր կանգառում ծրարի մեջ 14500 դոլար գումար գտա. Երբեք մտքովս չէր անցնի, որ կարող է նման բան լինել

Վերջերս ինձ հետ զարմանալի մի բան եղավ: Քայլում էի ավտոկայանատեղիում, գնում էի դեպի մեքենաս, երբ պատահաբար գետնին ծրար նկատեցի:

Ես գնացի ոստիակնություն, ասացի, որ ծրար եմ գտել, թողեցի իմ հեռախոսահամարը: Զգուշացրեցի, որ ծրարը կտամ միայն նրան, ով հստակ կնկարագրի, թե ինչ կա դրա մեջ:

Ոստիկանը համոզում էր, որ ծրարն իրենց տամ, բայց ես գիտեի, որ այդ դեպքում գումարը երբեք չի հասնի նրան, ում այն պատկանում է:Անցավ 3 շաբաթ, այդպես էլ ոչ մի զանգ չստացա: Որոշեցի ինքս անցնել գործի:

Մտա ֆեյսբուք, հնարավոր բոլոր խմբերում հայտարարություն գրեցի: Չեք պատկերացնում, թե մարդիկ ինչ խորամանկությունների էին գնում, միայն թե գումարն իրենց հասնի:

2 օր անց զանգ ստացա, ձայնից հասկացա, որ տարեց մարդ է խոսում: Նա ասաց, որ գումարը մեծ դեղին ծրարի մեջ է, 13 հատ 100 դոլարանոց կա, իսկ մնացածը՝ 10 դոլարներ են:

Պարզվեց, որ նա վաճառել է իր մեքենան, որ վճարի դստեր ուսման վարձը:

Ես այնքան ուրախացա, որ գտա նրան: Կարծես հոգիս թեթևացած լիներ: Մենք հանդիպեցինք, ծրարը տվեցի նրան:

Տղամարդն այնքան հուզված էր, մի քանի անգամ գումար առաջարկեց, բայց ես չվերցրեցի:

Բարի գործերը չեն վաճառվում:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика