Այսօր մետրոյում երիտասարդ աղջիկը մի այնպիսի բան արեց, որ մազերս բիզ-բիզ կանգնեցին․ Նման բան ամեն օր չես տեսնի․․․

Ես կանգնած եմ մետրոպոլիտենի վագոնում, դռների դիմաց: Կայարանում վագոն է մտնում մի շիկահեր աղջիկ: Աչքերն անհոգ, բարձրակրունկ կոշիկներով, հագուկապը տեղը տեղին, սովորական, հաճելի շիկահեր է: Կանգնում է կողքիս, պայուսակից հանում է ձայնարկիչը, հագնում ականջակալները, բայց միևնույն է, լսվում է Nightwish-ի բասերը:

Դե, մտածում եմ, ամեն մեկն իր ճաշակն ունի: Այնուհետեւ նա պայուսակից հանում է ճապոնական պոեզիայի գիրք և սկսում հանգիստ կարդալ բնօրինակով: Իմ դեմքը մի քիչ ավելի ձգվեց: Ընթերցման պահին զանգահարեց բջջային հեռախոսը: Հիմա՝ զրույցը.

— Այո, ըհը… Այո: Ուրեմն տես, հոսանքի մատակարարման բլոկն ամրացվում է համակարգչի բլոկին ետևից վերևի մասում՝ չորս պտուտակով, դրանից դուրս են գալիս էլեկտրական մալուխները, այսինքն ինչպե՞ս, թե դեպի ուր, դրանք միանում են. մայրական պլատային, կոշտ սկավառակին, սկավառակների ձայնարկիչին …

Ըհը .. Ինչի՞ համար որոշեցիր համակարգիչ հավաքել, եթե նման մանրուքներ չգիտեիր: Անջատում է հեռախոսը, նկատում է իմ ցնցված դեմքը եւ հաճելի ժպիտով ասում.

— Հանգիստ, մազերս ներկված են:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика