Պարտադրիր չէ վառ լինել՝ հիշվելու համար։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցել են հմայիչ ալբինոս երկվորյակնները, ովքեր, կարծես թե, շուտով կհեղաշրջեն նորաձևության աշխարհը։Այս քույրերը մասնակցել են «Հազվագյուտ գույներ» նախագծին, որի լուսանկարչին հաջողվել է ցուցադրել աղջիկները ողջ գե-ղեցկությունը։
Ալբինոս երեխայի ծննդյան հավանականությունը հավասար է 1/17000-ի։ Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչքան քիչ է ալբինոս երկվորյակների ծննդյան հավանականությունը։
Տարօրինակ չէ, որ հասարակ բրազիլական ընտանիքում ծնված 11-ամյա քույրերով հետաքրքրված են աշխարհի լավագույն լուսանկա-րիչները։Երկվորյակները արդեն հասցրել են մոդել դառնալ մի շարք հայտնի բրենդների և նորաձևության ամսագրերի համար։Լառան և Մառան ևս մեկ քույր ունեն՝ սևամորթ Շեյլան։
Շեյլան շատ նման է իր քույրերին, սակայն հակառակ կոնտրաստով։«Այս աղջիկներն իրենց գոյությամբ ցուցադրում են այն, թե ինչքան զանազան, վսեմ և անթերի կարող է լինել գեղեցկությունը»,- քույրերի մասին խոսելիս ասել է աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը։