Այս ահասարսուռ տեսարանի պատասխանատուն ՀՀ-ում հաստատված ռեժիմն է և դա դեռ ձնծաղիկն է/վիդեո/… ..

Եթե պետության մեջ իրավական ռեժիմի պայմաններում կարող է ձևավորվել բանդա, նախօրոք պլանավորել մարդ առևանգելու խմբակային գործողություն, հետո իրականացնել այն ու պատասխանատվության չենթարկվել, ավելին՝ ազատ հանրային քաղաքական-քաղաքացիական գործունեություն վարել, ապա կարող է լինել ընդամենը երկու վարկած.

առաջին՝ չկա պետություն, և չկա իրավական ռեժիմ, որի պայմաններում ցանկացած բանդա անում է այն, ինչ ցանկանում է:

Երկրորդ՝ չկա իրավական պետություն: Կա իր քաղաքացիներին ահաբեկելու ճանապարհով գնացող ռեժիմ, որը բռնություն կիրառելու քարտ բլանշ է տրամադրում տարատեսակ բանդաների ու հովանավորում դրանց գործունեությունը:

Այս զարհուրելի տեսարանի պատասխանատուն Հայաստանում հաստատված ռեժիմն է, և սա ձնծաղիկն էր:

Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն ռեժիմի հետ, վտանգված են, ֆիզիկապես են վտանգված: Լինի տան մուտքի մոտ, փողոցում, թե գրասենյակում՝ բոլորը վտանգված են: Սա ռեժիմի կողմից հստակ մեսիջ է իր կարծիքը չկիսող բոլոր քաղաքացիներին: Կրկնում եմ՝ բոլոր քաղաքացիներին:

Կից նյութն այստեղ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика