Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր հարսանիք անել, առանց դրամապանակի վերջին կոպեկը ծախսելու: Հիմա անպայման պետք է վճարել լավ լուսանկարչի համար, նախորոք վարձակալել ռեստորան, գնել նորագույն ոճի զգեստներ:
ԵՎ եթե որևէ մեկը չի համապատասխանում այս ստանդարտներին, բոլորը նրան նկատում են և անհաջողակ համարում: Այդպիսի մի դեպք պատահել է մեր այսօրվա հերոսուհու հետ: Արիելն ու իր ընտրյալը միշտ ֆինանսական խնդիրներ են ունեցել:
Բայց նրանք միշտ միասին են եղել և կարողացել են հաղթահարել այդ խնդիրները: Իհարկե, միասին հաղթահարած դժվարությունները էլ ավելի են մոտեցնում մարդկանց, և նրանք որոշեցին կյանքի շարունակությունն ապրել միասին:
Նրանք կարողացան գումար խնայել և ամուսնական մատանիներ գնել ՊԱՆԴՈՐԱ խանութից: Երբ նրանք արդեն ընտրել էին մատանիները և պատրաստվում էին դրանց համար վճարել կասսայում, ինչ-որ մեկը՝ խանութի անձնակազմից, ասաց.
Պատկերացնում եք, նրանք այդ մատանիները ամուսնության համար են գնում: Արիելն ավելի շուտ հավաքեց իրեն և հանգիստ պատասխանեց. Հարցը մատանին չէ:
Երջանիկ ընտանիք կազմելու համար սեր է հարկավոր: Սոց.ցանցում այս պատմությունը ներկայացնելուց հարսնացուն նշել էր, որ իրեն բացարձակ չէր հետաքրքրում մատանիների արժեքը: Նա ուղղակի երջանիկ էր, որ ամուսնանում է մի տղամարդու հետ, ով իր կյանքի ընկերն է դարձել: