Ծնողները դստերը տարան լավագույն դպրոցներից մեկը, որտեղ ընդունված էր պարտադիր դպրոցական համազգեստ:14 ամյա Քադա Ջոնսը, ով ծնվել էր անգլիական քաղաքում, ի սկբանե խոշոր երեխա է եղել և միշտ առանձնացել է իր հասակակիցներից:
Չնայած նրան, որ համազգեստն ընդհանուր էր, աղջկա մայրը ամեն տարի լրացուցիչ կիսաշրջազգեստ էր գնում, քանի որ դպրոցում տրված հագուստը դստեր հագով չէր լինում:
Նրանք այդպես անում էին մի քանի տարի շարունակ, և միայն 10-րդ դասարանում աղջկան նկատողություն արեցին, որ իր կիսաշրջազգեստը չի համապատասխանում դպրոցական ստանդարտներին:Դրանից հետո աղջկա առաջ կոշտ ուլտիմատում դրեցին. կամ նա հետևում է կանոններին, կամ հեռանում է դպրոցից:
Աղջկա մայրը սկսեց պայքարել դպրոցի տնօրինության դեմ, չէ որ իր աղջիկը անպատշաճ տեսքով չէր ներկայանում դպրոց:
Տնօրենն ասաց, որ այդ կիսաշրջազգեստը կրելը անթույլատրելի է, քանի որ դրա վրա բացակայում է դպրոցական նշանը, իսկ երկարությունը չի համապատասխանում ընդունված ստանդարտին:
Ի վերջո, երկու կողմերը եկան համաձայնության, որոշեցին հագուստի այնպիսի ձև,
որը հարմար է բոլորին, իսկ աղջիկը շարունակեց ուսումը տվյալ դպրոցում:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը