Այս բույսը հայտնի է գրեթե բոլորին, և այն կարելի է հանդիպել շատերի տանը: Այս հրաշք սենյակային բույսն անվանում են «փողի ծառ»:
Մեծ լեգենդով բույս
Այս փոքրիկ ծառի հետ կապված մի լեգենդ կա: Լեգենդը պատմում է, որ եղել է մի խեղճ ֆերմեր, ով գիշեր-ցերեկ աշխատել է:
Դա արվել է լավ ապագա ունենալու համար, սակայն ընտանիքը շարունակել է անբարենպաստ պայմաններում ապրել:Մի օր՝ վերադառնալով տուն, ֆերմերը պատահաբար կանգնեց այս բույսի վրա և քիչ էր մնում ընկներ:
Հետո տղամարդը որոշեց այն տանել տուն, քանի որ տեսնելով տերևները՝ գումարի հետ ասոցացրեց դրանք:Ամեն օր ֆերմերն արթնանում էր և նայում այդ հիասքանչ և փայլուն բույսին: Հետո նա աղոթում էր, որպիսի իր ընտանիքը սկսի ավելի լավ պայմաններում և բարեկեցիկ կյանքով ապրել:
Թվում է, թե նրա աղոթքները տեղ հասան, քանի որ շուտով տղամարդը ստացավ իր ուզածը:
Այդ ժամանակ բույսի միջոցով օգնություն խնդրելը միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
Սա պատմություն է հավատի մասին, որտեղ կատարվում են երազանքները: Հիմա շատերն են միմյանց նվիրում այդ ծաղիկից, եթե ցանկանում են ուրիշի հետ կիսվել իրենց տան դրական էներգիայով և բարեկեցությամբ: