Կալանխոեն կարելի է աճեցնել տանը և միշտ ունենալ ձեռքի տակ:
Այն քմահաճ բույս չէ:
Կալանխոեն կիրառվում է տարբեր հիվանդությունների դեպքում:
Կալանխոեի քսուկը օգտակար է վարիկոզի, մաստիտի, թրոմբոֆլեբիտի դեպքում:
Քսուկը պատրաստելու համար ահնրաժեշտ է կալախոեի 30 մլ հյութ և 50 գ լանոլին, խառնուրդին ավելացնել նաև 50 գրամ վազելին:
Պատրաստի քսուկը պահել սառնարանում:
Արգանդի պարանոցի էռոզիա
Առավոտյան և քնելուց առաջ կալախոեի քսուկով, ոը պատրաստվում է վերոնշյալ եղանակով, տամպոններ դնել: Կարելի է ուղղակի կալանխոեի հյութով:
Պտուկների ճաքեր
Պտուկների վրա կերակրելուց հետո քսել կալանխոեի հյութ, հաջորդ կերակրումից առաջ պետք է անպայման լվանալ կուրծքը:
5 օրվա ընթացքում պտուկների վիճակը կլավանա:
Մաստիտ
Կրծքին դնել բույսի թարմ տերևները՝ կտրատված երկայնությամբ: Հենց տերևները չորանան փոխարինել նորով:
Կալանխոեի հյութ պատրաստելու համար անհրաժեշտ է լվանալ կալախոեի տերևները, չորացնել և թողնել սառնարանում մեկ շաբաթ:
Այնուհետև անցացնել մսաղացով և հյութը քամել:
Հազ, բրոնխիտ, մրսածություն
Օրական 2 անգամ ընդունել կես թեյի գդալ կալանխոեի հյութ, մինչև հիվանդությունն անցնի:
Գրիպ
Յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցնել 3 կաթիլ կալանխոեի հյութ:
Մազաթափություն
Մազարմատները շփել կալանխոեի հյութով, շուտով մազաթափությունը կդադարի և մազերը կսկսեն աճել:
Զարկերակային բարձր ճնշում
Կալախոեի վերին տերևները անցակցնել մսաղացով: Հյութը քամել, ավելացնել մեղր, Ստացված միջոցը օգտագործել օրը 3-4 անգամ 1-ական ճաշի գդալ: Բարձր ճնշումը աստիճանաբար կսկսի իջնել:
Ականջի նյարդի նևրիտ
Վերցնել 1 թեյի գդալ կալանխոեի հյութ, 2 թեյի գդալ սոխի հյութ:
Կաթեցնել ականջի մեջ մի քանի կաթիլ օրը 3-4 անգամ: Ապաքինումը կնկատվի 5 օր անց:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն