Սա պատմություն է մի աղջկա մասին, որին ողջ-ողջ թաղեցին, սակայն հուղարկավորության հաջորդ օրը նա վերադարձավ:Աղջիկը սովորություն ուներ կար անելիս կոճակը բերանում պահել և միաժամանակ քթի տակ երգել:
Մի անգամ կոճակը բերանում մոր հարցին պատասխանելիս, հանկարծ նա սկսկեց խեղդվել: Տան անդամները չգիտեին ինչպես վարվել:Տեսնելով թափված կոճակներն ու մնացած կարի պարագաները՝ նրանք հասկացան, թե ինչ է կատարվել, աղջիկը արագ սկսեց կապտել: Հիվանդանոցը հեռվում էր գտնվում:
Հասցնելով հիվանդանոց՝ բժիշկն արձանագրեց մահ շնչահեղձության պատճառով:Նրան հուղարկավորեցին գեղեցիկ զգեստով և մատին թողեցին իր սիրած մատանին:
Հաջորդ օրը, իր հոգեհացի ժամանակ աղջիկը վերադարձավ:Պարզվում է՝ հուղարկավորությունից հետո դիակապտողները փորել են գերեզմանը, որ գողանան աղջկա մատանին: Թ
անկարժեք զգեստը նրանց նույնպես դուր է եկել և երբ կտրուկ թեքել են նրան, որ զգեստը հանեն, կոճակը դուրս է թռել կոկորդից և աղջիկը սկսել է շնչել:Փաստորեն, ամեն դեպքում այն ամբողջովին փակած չի եղել թթվածնի ճանապարհը:
Դիակապտողներից երկուսը տեղում վախից մահացել են, իսկ մյուս երկուսին կարողացել են բերման ենթարկել: