Համացանցը և երեխաները ոչ միշտ են լավ համադրություն:
Շատ ծնողներ համացանցում հրապարակում են իրենց երեխաների լուսանկարները:
Բայց բացի հարազատներից և ծանոթներից՝ այդ լուսանկարները կարող են հանցագործներ տեսնել…
Սոցցանցերում երեխաների լոսանկարները հրապարակելու բոլոր վտանգների մասին կհայտնի EnterTrain-ը:
Հաճախ է լինում, որ քո երեխային հանդիսավոր միջոցառում է սպասվում, դու նրան պատրաստում ես և լուսանկարում: Լուսանկարը հրապարակում ես սոցցանցում:
Այդ իրավիճակում առաջին տհաճ երևույթը համացանցում հսկայական թվով հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց առկայությունն է, որոնք երեխաների լուսանկարներն օգտագործում են իրենց էրոտիկ երևակայությունները ցուցադրելու համար:
Նրանց գտնել և պատժել շատ դժվար է: Օր օրի համացանացում տարածում է գտնում թվային առևանգումը՝ սոցցանցերի էջերից երեխաների լուսանկարների գողություն և հետագայում դրանք որպես սեփական օգտագործում:
Օրինակ՝ Instagram-ում որիշների երեխաների լուսանկարները գողացողները ստեղծում են առանձին պրոֆիլներ դերային խաղերի մասնակցելու համար: Նրանց գտնել կարելի է #babyrp, #adoptionrp և #orphanrp հեշթեգներով:
Եթե բացես այս հղումները, կգտնես հիրասքանչ ժպտերես երեխաների հարյուր հազարավոր լուսանկարներ հորինված նկարագրություններով, թե նրանք քանի տարեկան են, ովքեր են նրանց մայրը, հայրը, ինչպես և որտեղ են նրանք խաղում, ինչ են սիրում, ինչ՝ ոչ այնքան:
Երբեմն հանցագործները ավելի հեռու են գնում:
Նրանք պրոֆիլ են ստեղծում երեխայի անունից կամ նրա լուսանկարը դնում են տարբեր պորտալներում և մակագրում են սրտառուչ գրությամբ. «Ես դժբախտ որբ եմ: Երազում եմ ինձ համար սիրող ընտանիք գտնել»:
Այդ ժամանակ երեխայի լուսանկարի տակ հայտնվում են պոտենցիոլ որդեգրողների մեկնաբանությունները՝ նույնպիսի խաղացողների:
Իսկ երբ գտնվում են խոշոր գումարի դիմաց երեխային իրական որդեգրել ցանկացողներ, նրանք սկսում են հետևել:
Դա անել շատ հեշտ է, քանի որ հաճախ ծնողները նշում են վայրը, որտեղ արվել է լուսանկարը կամ ինչ միջոցառման է երեխան պատրաստվում գնալ:
Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ մի անգամ կարող է պատահել, որ երեխայիդ փնտրես այգում կամ դպրոցում, բայց չգտնես… Ինչպես խուսափել վտանգից
1. Աշխատիր երեխաների լուսանկարները չհրապարակել սոցցանցերում կամ դա նվազագույնի հասցրու: Հատկապես լուսանկարները, որոնցում երեխան մերկ է:
2. Սահմանափակիր օտար մարդկանց հասանելիությունը քո էջին և հատկապես լուսնակարներին: Դրանցով մտերիմներիդ հետ կիսվիր անձնական հաղորդագրություններում կամ մասնագիտացված պաշտպանված պորտալներում:
3. Եթե չես կարող հրաժարվել համացանցում երեխայի լոււսանկարները հրապարակելուց, գոնե դա խելամիտ արա:
Լուսանկարի տակ երեխայի լրիվ անունը մի գրիր, մի նշիր այգին կամ դպրոցը, որտեղ նա հաճախում է կամ վայրերը, որտեղ նա հաճախ լինում է: Խուսափիր նրանից, ինչը կարող է մատնել երեխայի գտնվելու վայրը:
4. Լուսանկարների վրա թափանցիկ նիշեր դիր: Դրանք կարելի է ավելացնել ցանկացած ֆոտոխմբագրով կամ սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով:
5. Ընտանիքիդ անդամներին և ընկերներիդ խնդրիր հետևել այս կանոններին և քո երեխայի լուսանկարը չհրապարակել առանց քեզ հետ նախապես համաձայնեցնելու:
6. Մի հրապարակիր երեխայի լուսանկար, որը հետագայում նրան կարող է ամաչեցնել