Այս զարմանալի պատմությամբ ամուսիններին ճակատագիրը դաս եղավ. եզեք ազնիվ Ձեր կեսի հետ

Ես այլևս չեմ ստուգում հեռախոսս՝ բաց թողնված զանգ կամ հաղորդագրություն տեսնելու հույսով:Սիրտս այլևս ավելի հաճախ չի խփում, երբ լսում եմ քո անունը կամ ձայնը:Քո հպումներն ու համբույրները դադարեցին հուզել ինձ:

Ես չէի կարող պատկերացնել, որ այն մարդը, ով ինձ այդքան երջանկություն և սեր էր տալիս, և այն մարդը, ով ինձ այդքան ցավ էր պատճառում, կարող է լինել նույն անձը:Բայց ես բուժեցի իմ սիրտը և ընդունեցի սպիերը որպես իմ մի մասը և շարունակեցի առաջ շարժվել:

Ես ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պահել որպես երկրորդ տարբերակ:Իրոք, սիրո պատճառով առաջնահերթութ-յունների ցանկում ես զբաղեցնում էի վերջին տեղը, թույլ էի տալիս վերաբերվել որպես ինչ-որ բանի երաշխիք:

Ես չէի կարող նման բան թույլ տալ, բայց վերջիվերջո կորցրեցի ինքս ինձ՝ մի կողմ թողնելով իմ բոլոր սկզբունք-ները:Դու ասացիր, որ սիրում ես ինձ:Ասացիր, որ առանց ինձ չես պատկերացնում քո կյանքը:Անիծյալ, դու նույն-իսկ ասացիր, որ հավիտյան կսիրես ինձ, որ փոխվելու ես:

Այո, ես այլևս միամիտ չեմ, բայց դու շարունակում ես մնալ նույն ստորը և կեղծավորը։Հիմա ես գիտեմ, որ ճա-կատագիրը, քեզ հետ ծանոթացնելով, շատ արժեքավոր դաս է սովորեցրել:Միգուցե այդպիսի փոխհարաբերութ-յունները կոչված են կոտրելու մեզ, որպեսզի վերջապես կարողանանք հանգստացնել էգոն և գտնել մեր իրական եսը:

Հիմա հասկանում եմ, որ նույնիսկ այն պահերը, որոնք ինձ երջանիկ էին թվում, հոգու խորքում ես զգում էի «հիվանդանոցում հիվանդ», ում պահում են սենյակում և, ով արդեն կորցնում է միտքը …

Ի վերջո, նրան միայն պետք էր, որ իրեն այցելի սիրելի մարդ:Հիվանդանոցի ցուրտ սենյակի պատկերը ամեն անգամ ինձ հիշեցնում, թե ինչու հեռացա և երբեք չեմ վերադառնա: Երկրորդ հնարավորություն չի լինի:

Եվ գիտե՞ս ինչու: Որովհետև, վերջապես, սառել եմ քո հանդեպ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика