Օմքարի Սինգխը Հնդկաստանից ամբողջ կյանքում երազել է որդի ունենալու մասին: 70 տարեկանում կատարվեց նրա երազանքը.
նա ունեցավ Բարսաատ անունով դստերը և Աքաշվանիին՝ երկար սպասված որդուն:
Այդ կերպ նա դարձավ աշխարհում ամենածեր մայրը:
Օմքարին և նրա ամուսինն արդեն ունեին 2 մեծահասակ դուստր և 5 թոռ: Սակայն զույգը շատ էր երազում որդի ունենալու մասին, ով կօգներ բոլոր գործերում:
70 տարեկանում կատարվեց Օմքարիի երազանքը: Նա կյանք տվեց երկվորյակների՝ ծննդաբերելով աղջիկ և տղա:
Երեխաները ծնվել էին արհեստական բեղմանվորման միջոցով, ինչի համար զույգը ծախսել էր ամբողջ խնայած գումարը: Բժիշկները հաճելիորեն զարմացած էին, որ Օմքարիին հաջողվեց առողջ երեխաներ ունենալ:
-Ես նման բան չէի տեսել 20 տարվա իմ բժշկական պրակտիկայի ընթացքում, — ասում էր բժիշկը:
Երեխաները ծնվել էին կեսարյան հատման միջոցով:
Սկզբում բժիշկները պնդում էին, որ երեխաները լիովին առողջ են, սակայն աղջիկը մահացավ 4 տարեկան հասակում:
-Բժիշկը սխալ դեղ նշանակեց, դա էլ դարձավ նրա մահվան պատճառը,-պատմել է մայրը:
Այժմ Աքաշվանին ապրում է գրեթե 80 տարեկան ծնողների հետ: Նրա մայրն ասում է, որ մարդիկ հաճախ կարծում են, որ ինքը տղայի տատիկն է:
Երկու ծնողներն էլ գիտեն, որ քիչ ժամանակ ունեն, սակայն հույս են փայփայում, որ կտեսնեն որդու հարսանիքը: