Այս կանայք ըստ իրենց հորոսկոպի նշանի համարվում են առաջնորդներ. Նրանք ավելի շուտ կմաքառեն քան կտրվեն ուրիշի ազդեցությանը

Նախկինում համարվում էր, որ կինը պետք է լինի հնազանդ, թույլ և անի այն, ինչ տղամարդն է թույլ տալիս: Սակայն այսօր այդ դարը չէ, և որոշ կենդանակերպի նշաններ ավելի շուտ կմաքառեն, քան կտրվեն ուրիշի ազդեցությանը:

Խոյ

Կին Խոյը սովոր է իր վրա վերցնել առաջնորդական դիրքերը և տղամարդու հետ հավասար քայլել: Նա ողջ կյանքում կապացուցի, որ չի կարելի իրեն անվանել թույլ և անպաշտպան: Եվ նա յուրաքանչյուր տղամարդուն դեռ ցույց կտա իր տեղը:

Ցուլ

Կին Ցուլերին շատ դժվար է կաշառել թանկանոց նվերներով և սկսել վերահսկել: Ինչ-որ պահ կարող է թվալ, որ ստացվել է, սակայն դա Ցուլի խորամանկ պլանն է:

Այդպիսի կանայք սիրում են շփոթեցնել տղամարդկանց, հավատացնելով նրանց, որ իրենք են ղեկավարում պարահանդեսը, սակայն իրականում դա անում է կինը:

Երկվորյակներ

Կին Երկվորյակը նման է Ցուլին: Ինչ-որ պահ նա, իրոք, ղեկը տալիս է տղամարդու ձեռքը, սակայն վերահսկում է իրավիճակը: Իսկ պետքական պահի աննկատ և ճկուն կերպով վերմակը քաշում է իր վրա:

Աղեղնավոր

Այս նշանի կանայք ունեն հստակ նպատակ և երբեք ճիշտ ուղղուց չեն շեղվի: Եվ եթե տղամարդը ցանկանա նրան խանգարել, կարող եք միանգամից հաջողություն ասել: Խաղը նախօրոք տանուլ է տրված։

Այծեղջյուր

Այծեղջյուրը գիտի, թե ինչն է նրա համար լավը և ուրիշի, առավել ևս՝ տղամարդու, խորհրդի կարիքը չունի: Նա ինքնաբավ է և լավ հաշվարկում է քայլերը: Շատերը կարծում են, որ այսպիսի կանանց հետ շատ դժվար է: Սակայն տղամարդիկ էլ հրեշտակներ չեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика