Այս կինը ամուսնու հեռախոսը ստուգելու հնարավորություն ունեցավ. էլեկտրոնային բլոկնոտում մի քանի հեռախոսահամար գտավ և…

Մի կնոջ՝ ամուսնու հեռախոսը քրքրելու հնարավորություն տրվեց:

Հեռախոսահամարների բաժնում նա երեք կասկածելի համար գտավ, որոնք գրանցված էին որպես «Ամենանուրբ հպումներ», «Նրբագեղ արցունք» և «Երազներիս տիրուհի»:

Կինը այնքան բարկացավ և խանդից սկսեց հերթով զանգել այդ համարներին, որ իմանա, թե ում է թաքցրել իր ստոր ամուսինը այդ անունների տակ:
Պարզվեց, որ «Ամենանուրբ հպումներ» համարը՝ նրա մայրն է, «Նրբագեղ արցունք»-ը՝ քույրն է: Իսկ երբ հավաքեց «Երազներիս տիրուհի» համարը՝ կինը ինքը զանգ ստացավ:

Կինն արտասվեց ամոթից, քանի որ այդքան անարդար կարծիք էր կազմել ամուսնու մասին, իսկ հետո իր հաշվեհամարից հանեց ամբողջ գումարը և նվիրեց ամուսնուն:

Երբ նրա մայրը իմացավ այդ մասին, որդուն ոսկե ժամացույց գնեց:

Երբ իմացավ քույրը՝ եղբորը նվիրեց մոտոցիկլետ: Ամուսինը հուզվեց այդպիսի վերաբերմունքից և նույնիսկ մի փոքր արտասվեց:
Իսկ հետո հավաքեց բոլոր նվերները, հեռացավ տնից և ամուսնացավ նրա հետ, ում համարը գրանցված էր որպես «Խադավիկ Գագո»:
Բարի գիշեր))

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика