Այս պատմությունը կհուզի Ձեզ մինչև հոգու խորքը!! Վիկտորիա Առլենը առողջ և առույգ երեխա էր, սիրում էր պարել, սպորտը:
11 տարեկանում նա գրիպով հիվանդացավ,մի քանի անգամ կորցրեց գիտակցությունը, հիվանդացավ նաև թոքաբորբով: Դրանից 2 շաբաթ անց գոտկատեղից ներքև թուլացավ:
Գլխուղեղի և ողնուղեղի լուրջ բորբոքումները փչացրեցին նրա ողջ կյանքը
Նա այլևս չէր կարողանում ուտել,խոսել և շարժվել:Նա ըստ էության վերածվեց բույսի:Նրան ձողիկով էին կերակրում: Բժիշկները նույնիսկ չնչին հույս չունեին ,որ նա կառողջանա:Աղջիկը ողջ կյանքում պետք է գամվեր անկողնուն:
Նա լսում էր ինչ են խոսում շրջապատում,բայց ոչ մի կերպ չէր կարողանում պատասխանել:Այն ինչ տեղի ունեցավ 4 տարի անց, զարմացրեց աղջկան ճանաչողներին: 2010 թվականին նա այդ վիճակից դուրս եկավ:
« Իմ ծնողները հոգ էին տանում իմ մասին, սենյակս դարձրել էին հիվանդանոցային պալատ:Եղբայրներս ու քույրերս խոսում էին ինձ հետ:Նրանք ինձ տվեցին ուժ՝պայքարելու հիվանդության դեմ:
Նրանք նույնիսկ չգիտեին ,որ ես լսում եմ իրենց:»2009 թվականից աղջկա մոտ լավացում նկատվեց:Նա վերադառնում էր կյանք:Սկզբում շարժեց մատները,հետո՝ձեռքը:Կամաց -կամաց նորից սկսեց խոսել,ուտել,ձեռքում պահել տարբեր իրեր:Սակայն այդ ժամանակ նա դեռ չէր կարողանում քայլել:Բժիշկները կարծում էին ,որ նա երբեք չի քայլի:Բայց նա դրա հետ չէր հաշտվում:
Ծնողները խոստացան աղջկան անել հնարավոր ամենինչ,որ նա ոտքի կանգնի:Վերջապես նրա կյանքում մի շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ:Նա ապրում էր լճի մոտ և երեխա ժամանակ շատ էր սիրում լողալ:Հիվանդությունից հետո կարծում էր ,որ էլ երբեք չի լողա:Երբ 2010 թվականինառաջին անգամ նրան գցեցին ընտանեկան լողավազանի մեջ, դա խթան էր ,որ լողա:Ջուրը նրան տվեց ինքնավստահություն և ազատություն:
2012 թվականից նա մասնակցեց Պարալիմիկ խաղերին և նույնիսկ սահմանեց համաշխարհային ռեկորդ: Դրանից հետո նրան սկսեցին հրավիրել տարբեր հեռուստատեսային հաղորդումների:Նա բոլորին պատմում էր իր հուզիչ պատմությունը:
Սակայն նրան հանգիստ չէր տալիս իր անօգնական լինելը և 2013 թվականին նա տեղափոխվեց Սան-Դիեգո, որպեսզի ապաքինվի:Չնայած բժիշկների սկեպտիկ կանխատեսումների , նա 2015 թվականին արեց իր առաջին քայլերը:
Բազմաթիվ ջանքերից հետո, սկզբում քայլում էր հենափայտերով,հետո,2016 թ.-ին սկսեց ինքնուրույն քայլել:Նրան շատ հաճախ անվանում են քայլող հրաշք: Հուսանք ,որ մի օր նա կվերադառնա իր նախկին կյանքին: Այս պատմությունը ոգեշնչող է և օրինակ շատերի համար: