36-ամյա կինը հրավեր ստացավ իր համադասարանցիներից, նրան հրավիրում էին նշելու դպրոցն ավարտելու 20-ամյակը: Բայց ինչպես պարզվում է այս կինը այնքան էլ լավ տպավորություններով հրաժեշտ չէր տվել համադասարանցիներին:
Նա հրավերին պատասխանեց հետևյալ գրառմամբ.«Հարգելի 9 դասարան, շնորհակալություն հրավերի համար: Չեմ կարողանում հավատալ, որ արդեն այդքան տարի է անցել այն պահից, երբ մենք ավարտեցինք դպրոցը:
Կարծես երեկ լիներ: Լավ է որ դուք լավ տպավոություններ ունեք և ցանկանում եք տեսնվել: Ցավում եմ, բայց ես չեմ կիսում ձեր ուրախությունը:Դպրոցական տարիները եղան իմ կյանքի ամենամութ տարիները: Դուք, հավանաբար հիշում եք, թե ինչպես էիք ինձ ծաղրում և ինձ հասցրիք այն վիճակին, որ ես փոխեցի դասարանը, որպեսզի չլսեմ ձեր վիրավորական խոսքերը, չտեսնեմ ձեր արհամարհանքով լի հայացքը:
Դուք ծիծաղում էիք իմ մեջքի հետևում, ծաղրում էիք ինձ: Ես վախենում էի դասարան մտնել, քանի որ տեսնելով ձեր սառը հայացքները, ես շփոթվում էի:Ձեզանից ոմանք առիթը բաց չէին թողնում ինձ վիրավորելու:
Նույնիսկ 20 տարի անց, ես հիշում եմ ձեր խոսքերը, որ ես ոչ մի բանի պիտանի չեմ, չնայած հոգուս խորքում ես գիտեի, որ դա այդպես չէ: Ես երազում էի ընկերանալ ձեզանից որևէ մեկի հետ: Ամեն օր դպրոց գալը ինձ համար տանջալից փորձություն էր:
Երբեմն ես գերադասում էի ծանր հիվանդանալ կամ մահանալ, որպեսզի ստիպված չլինեմ դպրոց
գնալ:Ես համոզված եմ, որ դուք լավ մարդիկ եք դարձել, ձեզանից շատերը երեխաներ ունեն և ուզում եմ հավատալ, որ նրանց շրջապատում չկան ձեզ նման երեխաներ և ձեր երեխաները չեն զգում այն, ինչ զգում էի ես:
Ես ձեզ չեմ միանա, այդ գումարը, որ պիտի տրամադրեի ինքնաթիռի տոմս գնելու և ձեզ միանալու համար, ես տրամադրել եմ դիաբետով տառապող երեխաների բուժման հիմնադրամին:Ձեզանից ոչ ոք այդպես էլ չիմացավ, որ ես տառապում էի դիաբետով և այդ սթրեսը և հուզմունքը, որ ես ամեն օր զգում էի դպրոցում, սաստիկ վնասում էին ինձ և վատացնում էին իմ վիճակը:
Մաղթում եմ բարի ժամանց»:Նրա այս գրառումից հետո նախկին համադասարանցիները կապ հաստատեցին նրա հետ և ներողություն խնդրեցին: Նրանց հարաբերությունները հարթվեցին, սակայն դպրոցական տարիների հետ կապված վատ հիշողությունները ոչ ոք չի կարող ջնջել նրա կյանքից: Եկեք հարգենք միմյանց և սովորեցնենք մեր երեխաներին հարգանքով վերաբերվել շրջապատի մարդկանց: