Վերջերս մի միջադեպ է եղել, որի մասին խոսում են բազմաթիվ երկրներում:Հարրիեթ անունով կինը ստիպված եղավ երկու անգամ տոսմ գնել, որպիսի կարողանա տուն վերադառնալ:
Երկու երեխաների մայրն իր ընկերոջ հետ հանգստանում էր Իսպանիայում, սակայն վերադարձը նրա համար շատ դժվար և խնդիրներով լի եղավ:
Բանն այն է, որ բրիտանական ավիաընկերությունը հրաժարվեց կնոջը ներս թողնել:
Պատճառը՝ չափազանց բաց հագուստն էր:
—Ես ինձ ուղղակի սարսափելի էի զգում:
Աշխատակիցները խնդրել են կնոջը լքել ինքնաթիռը, բայց Հարրիեթը պնդում է, որ նրանք շատ կոպիտ են վարվել:
—Իմ հագուստը՝ միայն իմ գործն է, բացի այդ ոչ մի սարսափելի բան ես չեմ տեսնում: Նրանք իմ նկատմամբ շատ վատ պահեցին իրենց:
Դրանից հետո ավիաընկերության աշխատակիցները խնդրել են կնոջը որևէ բլուզ հագնել:
Չնայած նրան, որ Հարրիեթը հագել է ընկերոջ բլուզը, միևնույնն է, նրան ներս չեն թողել:
—Կրկին դու՞ք: Ոչ, դուք այս ինքնաթիռը չեք նստի,-պատմում է երիտասարդ կինը:
—Ես արտասվում էի…
Իսկ ավիաընկերությունը հայտնել է, որ ինքնաթիռ չթողնելու պատճառը միայն Հարրիեթի արտաքին տեսքը չի եղել: Ահա թե ինչպես են նրանք մեկնաբանում միջադեպը.
—Մենք չենք հանդուրժի վիրավորանքներ՝ ուղղված մեր աշխատակիցներին և ուղևորներին: Ներսում կան ոչ միայն մեծահասակներ, այլև երեխաներ: Մենք համարում ենք, որ նման տեսքով չի կարելի ինքնաթիռ նստել:
Երբ մեր աշխատակցուհին խնդրել է զգեստափոխվել, կամ ինչ-որ ժակետ հագնել, Հարրիեթը սկսել է վիրավորել նրան: Եվ մենք ստիպված եղանք միջոցներ ձեռնարկել:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում, կարելի է արդյո՞ք նման տեսքով գտնվել ինքնաթիռում: