Այս հնարքի օգնությամբ լոգարանը կլինի անթերի մաքուր, կբուրի թարմ հոտով, իսկ զուգարանակոնքը կշողա ինչպես նորը…

Յուրաքանչյուր տնտեսուհի ջանք չի խնայում  տանը մաքրություն պահպանելու  համար:

Բայց լոգասենյակում և զուգարանում  երբեմն դժվար է լինում պահանել կատարյալ մաքրություն:

Հմուտ տնտեսուհիները  գիտեն և կիրառում են պարզ միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է լինում միշտ մաքուր պահել  տան այդ հատվածները:

Վաճառակետերում առաջարկվում են տարատեակ մաքրող միջոցներ, որոնք քիմիական  նյութեր են և վտանգավոր են առողջության համար, բացի այդ որոշ տեսակներ բավականին բարձր արժեք  ունեն և հասանելի  չեն բոլորին:

Առաջարկում ենք  մարքող պարզ և հասանելի միջոց:

Կիտրոնաթթուն լուծել  քիչ քանակությամբ տաք ջրի մեջ: Խառնուրդը լցնել հեղուկացիրի մեջ  և լավ թափահարել:

Փչել  զուգարանակոնքի  մակերևույթի վրա, հատկապես կեղտոտված հատվածների վրա, թողնել 10-15 րոպե:

Զուգարանակոնքի մեջ լցնել սննդային սոդա, այն ռեակցիայի մեջ մտնելով կիտրոնաթթվի հետ կսկսի փրփրել: Սպունգի օգնությամբ այդ փրփուրով մաքրել զուգարանակոնքի մակերույթը:

Զուգարանակոնքի բաքը մաքրելու համար բաքի մեջ  լցնել  կես շիշ  սովորական քացախ և թողնել մի քանի ժամ:

Այնուհետև  լվանալ մի քանի անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց   Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика