Այս մարդու անունն է Մախաշտա Մուռասի, նա կոշկակար է և ապրում է Հարավային Հնդկաստանում: Ծերունին պնդում է, որ ինքը ծնվել է 1835 թվականին:
Եթե դա ճշմարտություն է, ապա Մախաշտան մարդկության պատմության մեջ ամենածեր մարդն է:Հդկաստանի իշխանությունները և փաստաթղթերը հաստատում են դա:
Սակայն բժիշկները չեն կարող վստահ լինել, քանի վերջին բժիշկը, ով ժամանակին հետազոտել է տղամարդուն, մահացել է 1971 թվականին:Ըստ ԶԼՄ-ների՝ կոշկակարը ծնվել է Բանհալորայում, 1835 թվականի հունվարի 6-ին:
Ավելի ուշ՝ 1903-ին, տղամարդը տեղափոխվել է Վարանսի, որտեղ էլ աշխատել է՝ մինչ 122 տարեկանում թոշակի անցնելը:
-Ես ավելի երկար ապրեցի, քան իմ ծոռները: Նրանք վաղուց են մահացել: Կարծում եմ, մահը մոռացել է իմ մասին: Ես նույնիսկ չէի էլ մտածում, որ կապրեմ մինչ 150 տարեկան, էլ չեմ խոսում 170-ի մասին:
Գուցե ես անմահ եմ: Եվ այդ միտքն ինձ աննկարագրելի հաճույք է պատճառում,-ասում է տղամարդը: