Այս տարբերակն է որ կդրվի ռուս-թուրքական ալյանսի դիմաց

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքների գնահատման առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամաներ դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել«Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան»,- ասել է Դյուժարիկը:

Ադրբեջանին պարտադրվում է դուրս բերել զորքերը, այդ տարածքում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և համաձայնի, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ու համաձայնի տարածք տրամադրել միջանցքի համար, որը Արցախը կկապի Հայաստանի հետ. «Այդ պայմանները կատարելուց հետո կստեղծվեն նաև պայմաններ փախստականների վերադարձի համար։

Այս պայմաններն են դրված Ադրբեջանի առջև, արը եթե նա չկատարի, ապա հակամարտությունը կլինի ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի հետ։Թուրքիան այսօր կանգնած է պատժամիջոցների առջև։ Եվրամիությունն արդեն որոշեց այդ պատժամիջոցներին ընթացք տալ։

ԱՄՆ-ում այժմ քն նարկվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, Ռուսաստանը նույնպես միջազգային ճնշման տակ է։ Ադրբեջանի և անձնապես Իլհամ Ալիևի հետ դեռ հետաքրքիր բաներ կկատարվեն։ Նա իր համար արդեն տեղ է ռեզերվացրել միջազգային քրեական դատարանпւմ՝ ինչպես դա նշված էր Բելգիայի խորհրդարանի հայտարարության մեջ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика