Այս իրական պատմություն է 3 ընկերների և նորագույն տեխնոլոգիաների օգնության մասին։ Մենք շատ ֆիլմեր ենք տեսել, թե ինչպես են մի խումբ մարդիկ հայտնվում անմարդաբնակ կղզում։Բայց մի պահ պատկերացրեք, որ նմանատիպ բան պատահել է նաև իրական կյանքում Ադամ Ջոնսի հետ, ով 9 տարի ապրել է անմարդաբնակ կղզում և փրկվել է Google Earth-ի միջոցով։
Ամեն բան սկսվեց 2006 թվականին, երբ Ադամը և իր 2 ընկերները գնացին ճանապարհորդության։ Նրանք պլանավորել էին նավով հարազատ Լիվերպուլից հասնել Հավայան կղզիներ՝ անցնելով Ատլանտյան օվկիանոսը և Պանամայի ջրանցքը։
Հասնելով Խաղաղ օվկիանոս՝ սկսվում է ուժեղ փոթորիկ, որի պատճառով վնասվում է նրանց նավը և էլեկտրական սարքավորումները։ Ադամի ընկերները կորում են օվկիանոսում հենց փոթորիկի ժամանակ, իսկ Ադամը կորցնում է գիտակցությունը և 17 օր անց հայտնվում է անմարդաբնակ կղզում։
Սկզբնական օրերը ամենաանտանելի օրերն էին նրա համար։Առաջիկա 2 շաբաթները նա խմում էր նավում առկա ջուրը, իսկ հետո նա ինքնուրույն պատրաստեց մի հարմարանք խմելու ջուր հավաքելու համար։ Նա հավաքում և պահում էր նաև անձրևաջրերը։
Նա 11 շաբաթ ծախսեց խեցիով ծառ կտրելու վրա, որը անհրաժեշտ էր թաքստոց պատրաստելու համար։Ադամի համար հիմնական խնդիրը սնունդն էր։
Կղզում Ադամը գտել էր 8 վայրի այծեր։ Առանց զենքի այս այծերին շատ դժվար էր որսալը։ Սակայն սկզբնական շրջանում նրա բախտը բերեց այնքանով, որ նա գտավ թփերի մեջ մնացած այծ։
15 տհաճ րոպեներ պետք եղավ Ադամին այդ այծին սպանելու համար։ Փոխարենը նա 50 կգ միս ունեցավ։Որսալու համար նրան մեծ ֆիզիկական ուժ էր պետք։
Ադամը պատմում է, որ նա հաճախ էր ֆիզիկական վարժություններ անում, քնում էր քարերի վրա, ծառի ճյուղին ձգումներ էր կատարում և այլն։Նա պարապում էր ամեն օր։ Վարժություններից հետո նա 300 մետր վազում էր ափի երկայնքով։Ադամի խոսքերով, ամենադժվարը հոգեկան ցան էր, որը նա զգում էր։ Նա մենակությունից խենթանում էր։
Օրեցօր մարում էր այն հույսը, որ նրան կգտնեն։ Հետո նա որոշեց SOS նշանը գրել ավազին, քանի որ հույս ուներ, որ թռչող ինքնաթիռները իրեն կնկատեն։ Եվ վերջապես փրկությունը եկավ։
Մի օր Ադամը իր գլխավերևում լսեց ինքնաթիռի ձայն։ Նա սկսեց մեծ ուժով թափահարել ձեռքերով և ինքնաթիռից մի ծրար նետեցին նրա մոտ։ Ծրարում խմելու ջուր էր, հեռահաղորդակցման սարք, սնունդ և անհրաժեշտ դեղորայք։
Նա շտապ միացրեց հեռահաղորդակցման սարքը և կապնվեց օդաչուների հետ։ Ավելի ուշ նա իմացավ, որ մի անչափահաս տղա Մինեսոտա նահանգից նկատել է նրա SOS նշանը Google Earth-ի միջոցով և հաղորդել համապատասխան մարմիններին։
Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։