Այս զվարճալի մազերով փոքրիկը մազերի խիտ «գլխարկով» է ծնվել, ինչը շատ արտասովոր էր նորածնի համար:
Դա այնքան հազվագյուտ երևույթ էր, որ հիվանդանոցի ողջ անձնակազմը մանկական բաժանմունք էր գալիս փոքրիկին տեսնելու համար: Նրանք անգամ սելֆիներ էին անում աղջկա հետ:
Ժամանակի ընթացքում աղջկա խիտ մազերն ավելի աճեցին: Հիմա Գաբին արդեն 5 ամսական է և նրա փարթամ սանրվածքին ցանկացած կին կնախանձի: Աղջկա լուսանկարները համացանցում մեծ տարածում են գտել:
Օգտատերերը փոքրիկին «արքայադուստր» և «թխահեր Ռապունցել» են ասում: Այս անուններն իրոք որ սազում են անկրկնելի ժպիտով այս հրաշք փոքրիկին: