Այս տատիկն այնքան օրիգինալ գտնվեց…
Անհավանական դեպքը տեղի է ունեցել Ամերիկայի նահանգներից մեկում. ոստիկանները ձերբակալել են 102 ամյա տատիկի: Նրա տուն են եկել, ձեռնաշղթաները հագցրել և տեղափոխել են բաժին:
Անցորդները հավանաբար շոկի մեջ էին՝ տեսնելով ոստիկանների նման անմարդկային վերաբերմունքը: Սակայն իմանալով պատճառը՝ հանրությունը հանգստացավ:Այս տատիկի անունը Էդդի Սիմս է, և նա արդեն 102 տարեկան է:
Նա բավականին հագեցած կյանք է ապրել, շատ ճանապարհորդել է, եղել է հետաքրքիր վայրերում: Նա նույնիսկ ցանկ է գրել, թե ուր պիտի գնա և ինչ անի:Ընթերցելով ցանկը՝ հասկացել է, որ չի հասցրել կատարել մի կետը՝ նրան երբեք չեն ձերբակալել:
Էդդին որոշել է լրացնել այդ բացը, այդ պատճառով էլ զանգել է ոստիկանություն և խնդրել է իրեն ձերբակալել:Տատիկին բաժնում երկար չեն պահել, բայց հասցրել են լուսանկարվել նրա հետ:
Հիմա նրանք գիտեն, թե ինչպես է պետք վայելել կյանքը: