Բժիշկ Դուգ Վիլենը հայտնաբերել է բնական ճանապարհ պիգմենտներից ազատվելու համար: Պիգմենտներն առաջանում են ձեռքերին,վզին,դեմքին և ուսերին:
Մի կարծեք,որ այս խնդրի առաջ կանգնում են միայն տարեցները:Երիտասարդների մոտ նույնպես նկատվում են պիգմենտներ,հատկապես շատ արևից:Եթե հետքերը շատ մուգ են,արագ են շատանում, արնահուսում են,կա քոր և գրգռվածություն,ապա անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ:
Եթե ձեզ մոտ սովորական պիգմենտներ են,ապա դրանցից ազատվելու բնական միջոց կա:Բժիշկ Դուգ Վիլենի բաղադրատոմսն իր մեջ պարունակում է սոխի հյութ և խնձորի քացախ: Սոխը հարուստ է հակաօքսիդանտներով,իսկ քացախը վերացնում է մաշկի մահացած բջիջները և ստեղծում նոր,առողջ մաշկ:
Անհրաժեշտ է մաքրել սոխը, մանր կտրատել և հարել:Այնուհետև ավելացնել քացախը և կրկին հարել:Օգտագործվող բաղադրիչների քանակը հավասար պետք է լինի: Պատրաստելուց հետո բամբակի օգնությամբ քսել հետքերի վրա:
Քսեք երեկոյան և թողեք 30 րոպե,հետո լվացեք սառը ջրով: Մնացած քսուկը կարող եք պահել սառնարանում` անօդ տարայի մեջ: Պահպանման ժամկետը սառը պայմաններում 20 օր է: Օգտագործումից առաջ կարող եք քսուկից մի փոքր դնել մաշկին,սպասել մի փոքր համոզվելու համար,որ ալերգիա չունեք, և հետո նոր սկսել բուժումը:
Տեսանյութը դիտեք ստորև՝
Նյութը` հրապարակման պատրաստեց Haytimes.ru -ն