Փոքրիկը մագլցում էր հին ծառը, և պատահաբար 9 մ բարձրությունից ընկավ մաշված ծառի բնի հատակը:Երեխան մերթ ուշքի էր գալիս, մերթ նորից կորցնում գիտակցությունը: Հրշեջները չէին դիմում աղջկան միանգամից դուրս բերելու ռիսկին. ծառը կարող էր ամբողջովին փլվել երեխայի վրա:
Ուստի նրանք արագորեն կառույց պատրաստեցին, որով երեխային հանեցին բնի արդեն առկա անցքից:Փրկարարական գործողությունից անմիջապես հետո Անաբելին հիվանդանոց տարան: Բժիշկները նրան զննելով՝ մռայլվեցին:
Աղջիկը խլացված էր, մնացած առումներով նրա մարմնի վրա ոչ մի վնասվածք չկար: Սովորաբար այդ բարձրությունից ընկնելը հղի է մասնակի պարալիչով կամ առնվազն կոտրվածքով:Երեխան 5 տարեկանից տառապում էր աղիքային խանգարումներով, իսկ անկումից հետո խնդրից հետք անգամ չէր մնացել:
Բժիշկները տարակուսած արձանագրեցին՝ երեխան լիովին առողջ է:Անաբելը պնդում է, որ ուշագնաց ժամանակ տեսնում էր երկինքը, խոսում էր Հիսուսի հետ, ով նրան վստահեցրեց՝ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի:
Փոքրիկի խոսքերն անմիտ կթվային, եթե նրա հրաշքով ապաքինումը չլիներ:Անաբել Բիմի պատմության մոտիվներվ ֆիլմ նկարահանվեց: Մարդիկ մինչև հիմա վիճում են՝ արդյոք նա իսկապես տեսիլք էր ունեցել, ինչից հետո փրկվեց:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն