Նույնիսկ հարազատ մայրս ինձանից երես թեքեց, ասաց. «Հեռացիր, քեզ տուն կթողնեմ, եթե ազատվես երե-խայից», բայց Տերը ինձ միայնակ չթողեց: Իմ սիրած տղան լքեց ինձ, երբ իմացավ, որ հղի եմ: Ես հակացա, որ նա ինձ չի սիրել: Ոչ նրա ծնողները, ոչ նրա քույրը, որ իմ մտերիմ ընկերուհին էր, չցանկացան նույնիսկ տեսնել ինձ, ու չհետաքրքվեցին ինձանով: Երեք ամիս անց իմացա, որ նա ամուսնացել է ուրիշի հետ: Երբ մորս հայտ-նեցի իմ հղիության մասին, նա ինձ ասաց. «Հեռացիր, տուն կգաս միայն այն ժամանակ, երբ կազատվես երե-խայից»:
Մայրս ինձ դժվարությունով էր մեծացրել, առաց ամուսնու: Ես նրանից չնեղացա, նա դրա իրավունքն ուներ: Սակայն մի բան հաստատ գիտեմ, որ ես իմ դստեր հետ երբեք նման կերպ չեմ վարվի: Ինձ համար շատ դժվար էր: Ես չէի պատրաստվում ազատվել երեխայից: Սկզբնական շրջանում, երբ հղիության ակնհայտ նշանը չէր երևում կարողանում էի տարբեր աշխատանքներ գտնել, սակայն, երբ փորիկս կլորացավ, ինձ ոչ ոք աշխա-տանքի չէր վերցնում: Մի կերպ կարողացա տեղավորվել հանրակացարանում, որտեղ սարսափելի պայմաններ էին:
Ես աշխատածս գումարը հավաքել էի և դրանով մի կերպ գոյատևեցի: Ես չէի ուզում, որ ինձ խղճային, բոլորին ժպտում էի: Ես հասկանում էի, որ այժմ պատասխանատու էի իմ և երեխայիս կյանքի համար: Դուստրս ծնվեց դեկտեմբերին: Ես ընկերացել էի մի քանի ուսանողների հետ, նրանք գալիս էին, օգնում էին ինձ ինչով որ կարող էին: Իմ փոքրիկ հրեշտակն էլ ասես ամեն ինչ հասկանում էր, ու շատ հանգիստ էր, գիշերները քնում էր: Ես նը-կատեցի, որ ուսանողներից մեկը սկսեց ավելի հաճախակի ինձ հյուր գալ:
Նա բարի էր, օգնում էր ինչով կարող էր, ինձ համար մթերք էր բերում: Ու մի օր էլ նա ինձ առաջարկություն այ-րեց: Ես որոշել էի այլևս ոչ մի տղամարդու հետ հարաբերություն չունենալ և ես մերժեցի: Մի օր ինձ տեսնելու եկավ նրա մայրը: Նա խոսեց ինձ հետ, պատմեց իր կյանքի պատմությունը, որ շատ նման էր իմ պատմությանը և ասաց, որ կինը մեղավոր չէ երբ նրանից երես են թեքում, բայց և իրավունք ունի երջանիկ լինելու: Մեկ ամիս անց մենք ամուսնացանք: Այժմ ես աշխարհի ամենաերջանիկ կանանցից մեկն եմ: Աստված ինձ տվեց ավելին քան ես խնդրել էի:
Շնորհակալ եմ, Տեր: