Անեկդոտ. Կեսգիշերն անց կինը հարբած գալիս է տուն. Թաքուն բացում է տան դուռը և…

Շամպայնը  հիանալի համ ուներ և ուրախ ընկերախմբի հետ  ժամանակն էլ  այնպես աննկատ անցավ, որ  կինը չզգաց, որ արդեն շատ ուշ է:

Տուն գալով  լավ գինովցած,  նա  դուռը  կամացուկ բացեց  և հենց այդ պահին կկվով ժամացույցը կանչեց  չորս անգամ:

Կինը չկորցրեց իրեն և շարունակեց կու-կու կանչել ևս 8 անգամ և գոհ մնալով սեփական հնարամատությունից  գնաց քնելու:

Առավոտյան նախաճաշին  ամուսինը հարցրեց,

— Ժամը քանիսի՞ն եկար տուն:
—  Երբ տուն մտա,  կկուն կանչեց տասներկու անգամ,  լավ հիշում եմ,

— վստահ պատասխանեց կինը և իրենից գոհ մտածեց. «լավ էլ պլստացի»:

Ամուսինը շարունակեց.

— Գիտե՞ս սիրելիս,  մեր կկուն փոխելու ժամանակն է:

— Ինչու՞, — հարցրեց կինը:

— Երեկ, հենց այն պահին երբ տուն մտար, կկուն չորս անգամ կանչեց,  հանկարծ ասաց.

«Գրողը տանի»,  ու էլի չորս անգամ կանչեց,  հետո կարծես սիրտը խառնում էր, մի կերպ զսպեց ու էլի 4 անգամ կանչեց, հետո քթի տակ ծիծաղեց, կատվի պոչը տրորեց ու փռվեց պարկետին, հաստատ նրա փոխելու ժամանակն է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика