Անծանոթը փորձեց խափելով տանել երեխային, բայց նրան չհաջողվեց. Երեխան նրան ընդամենը 3 բառ ասաց. Այդ բառերը բազմաթիվ երեխաների է փրկել…

Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ երեխաներին հարկավոր է աչալուրջ հետևել: Սակայն աշխատանքը, ընտանեկան հոգսերը հաճախ ստիպում են,

որ երեխաներին մենակ թողնենք կամ էլ հարազատների, ընկերների պատասխանատվության տակ: Այժմ կպատմենք մի զգույշ մայրիկի հնարքի մասին, ով կարողացավ լուծել այդ խնդիրը:

Պատկերացրեք հետևյալ իրավիճակը. մոտ 8 տարեկան տղային մոտենում է մի տղամարդ և ասում, որ նա պիտի իր հետ գնա մայրիկի մոտ, իբր մայրիկն է խնդրել նրան տանել տուն:

Բայց տղան իրեն չի կորցնում և ապշեցնում է անծանոթին իր հարցով.

Իսկ գաղտնաբառը գիտե՞ք…

Տեսնելով, որ անծանոթը շփոթվեց և չգիտի, թե ինչ պատասխանել, երեխան արագ փախչեց:

Եվ նա շատ ճիշտ վարվեց, քանի որ իրենք մայրիկի հետ պայմանավորվել էին, որ եթե նա ինքը չկարողանա վերցնել երեխային դպրոցից և ինչ-որ մեկին ուղարկի, ապա այդ մարդը պիտի գաղտնաբառ ասի, որն իրենք նախորոք են սովորել:Հնարավոր է, որ այս խորամանկությունը կօգնի ձեզ և ձեր երեխային խուսափել սարսափելի դեպքից:

Այնպես որ ուշադրություն դարձրեք այս մեթոդին, այն արդեն շատերին է փրկել…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика