Անհավանական դեպք. Յուրահատուկ հատկություններով օժտված երեխան կանխագուշակել է իր հայրիկի և մայրիկի մահվան օրերը, որոնք իրականություն են դարձել…

Ջոնի և Ռոզիի ընտանիքում յուրահատուկ երեխա ծնվեց: Երբ նա մի տարեկան էր, կարողանում էր մեծահասկի պես խոսել:

Երբ լրացավ նրա երկու տարեկանը, երեխան արդեն վարժ կարդում էր:  Երեք տարեկանում սկսեց բարդ հաշվարկներ կատարել, իսկ չորսում՝  ապագան էր գուշակում:

Картинки по запросу յուրահատուկ երեխա

Մի օր տղան ասաց.
-Ես կմահանամ մի տարուց: 2 տարուց կմահանա մայրիկս, իսկ 3 տարուց էլ՝ հայրս:

Այդպես էլ եղավ: Մի տարուց երեխան մահացավ: Ջոնն ապահովագրեց իր կնոջ կյանքը՝ 1 000 000 դոլարով: Եվս մի տարի անց մահացավ Ռոզին:

Ջոնը ստացավ ապահովագրության վճարը, որը կազմում էր 1 000 000 դոլար, և կարծելով, որ իրեն մի տարի է մնացել ապրել, որոշեց լիարժեք վայելել կյանքը:

Թանկարժեք մեքենաներ, գեղեցիկ կանայք, շքեղ մոդելներ, խմիչք, հանգիստ՝ ամենաէկզոտիկ վայրերում…և այդ ամենը 364 օր շարունակ:

Ամեն օր իսկական տոն էր:

364-րդ օրը Ջոնը ծախսեց իր վերջին գումարը՝ մարտինի գնելով և իր տուն պարուհու հրավիրելով : Ջոնն ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչպես է մահն իրեն այցելելու:

Ի զարմանս Ջոնի՝ ինքն առավոտյան անվնաս արթնացավ:

Մի՞թե նա խաբել է մահին:

-Ես անհաղթ եմ,-կարծում էր Ջոնը:

Ուրախ մտքերն ընդհատվեցին պարուհու վախեցած ձայնով.

-Սիրելիս, արի այստեղ, քո այգեպանը մահացել է…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика