Անհավատալի դեպք. Հնդկուհին տուն է վերադարձել մահվանից 4 օր անց…

Հնդկաստանի Փունջաբ նահանգի Պատիալա քաղաքում բնակվող 26-ամյա Նաինան տնից դուրս էր եկել դեկտեմբերի 8-ին և չէր վերադարձել:

Նրա անհետանալուց 3 օր անց նույն քաղաքում երիտասարդ կնոջ այլանդակված մարմին են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը:

Ոստիկանությունը կարծել է, որ Նաինան սպանվել է այն մարդու կողմից, ում հետ փախել էր:

Նրա մարմինը գտել էին դաշտում:

Դիահերձումը հաստատել է, որ կնոջը խեղդամահ են արել:

Նաինայի ընտանիքը նույնպես հաստատել է, որ դա իրենց դստեր մարմինն է, այնուհետև կատարվել է դիակիզման արարողությունը:

Դրանից 4 օր անց աղջիկը ողջ և առողջ տուն է վերադարձել այն մարդու ուղեկցությամբ, որի հետ մեկնել էր:

Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսում՝ պարզելու համար, թե ով է եղել մահացած կինը, որի մարմինն այրել են:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика