Անհետ կորած պատերազմի մասնակից կամավորը զանգահարել է տուն

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվեցին տասնյակ զինծառայողներ։ «Փաստինֆո»-ին Լոռու մարզիԴեբետ համայնքի ղեկավար ԱշոտՂազարյանը հայտնելէ,որ այս պահին գերեվարվածէ համայնքի մեկ բնակիչ,որի ընտանիքը վերջերս անակնկալ զանգ է ստացել.Նոյեմբերի 16-ին գերեվարված դեբետցի զինծառայողը գրեթե երեք շաբաթ անց կապ է հաստատել ընտանիքի հետ։

«Պայմանագրային է, ամուսնացած է,մեկ մանկահասակ երեխա ունի։ Նրա հետ խոսել է կինը եւ եղբայրը։Իմ տեղեկությունով՝ հեռախոսազանգ է եղել։ Կարևոր չէ՝ ինչ է ասել, ինչի մասին են խոսել, եթե ասել է՝ պարզ է ինչ հանգամանքներում տեղի ունեցած կլինի խոսակցությունը։Ամեն դեպքում, հետաքրքրվեցինք, ձայնից էլ զգացել են՝ նորմալ էր, լավ է։ Ավելի շատ բան ասում է ձայնի տոնայնությունը, քան հենց խոսքերը»։

Մինչև օրս որքանով հետաքրքրվելէր համայնքապետը մի շարք կառույցներից,պայմանագրայինը անհետ կորածների ցուցակում էր և միայն զանգով է հաստատվել նրա՝ Բաքվում գտնվելու փաստը։

Իսկ հնարավոր վերադարձի մասին հստակ տեղեկություններ չկան։ «Հարազատների մոտ մի անհանգստություն կա, նրանք վերադառնան, հասնեն հայրենիք։Գոնե ես տեղեկություն չունեմ,որ վաղը Փաշինյան-Ալիև հանդիպումից կախված է գերիների նոր խմբի վերադարձ կամ խոստում, որ այդ հանդիպումից հետո կվերադառնան»,- ասել է համայնքի ղեկավարը։ աղբուրը ՝ pastinfo,am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика