Ես և Դավիթը հանդիպեցինք ինստիտուտում: Նա սկսեց ինձ հետևել, և մի քանի ամիս անց ես սիրահարվեցի նրան: Չնայած այն հանգամանքին, որ ընկերուհիներս խորհուրդ տվեցին ինձ չկապնվել այդ « խորամանկ ինքնահավանի» հետ, ես նրանց չլսեցի:
Կարծում էի, որ նրանք նախանձում են իմ երջանկությանը: Բայց ես իսկապես ուրախ էի:Ոչ,Դավիթը նման չէր հարուստ հայրիկների որդիներին: Այնուամենայնիվ, նա որոշ տարօրինակություններ ուներ: Նրա վատը այն էր, որ նա շատ խանդոտ և կասկածամիտ մարդ էր։
Նա ինձ օրական մի քանի անգամ հարցնում էր՝ արդյոք ես սիրում եմ նրան, և որքանով են ուժեղ իմ զգացմուքները նրա հանդեպ: Սկզբում ինձ դուր էր գալիս այս հարցադրումները, բայց ժամանակի ընթացքում այդպիսի ներխուժող հարցերը սկսեցին ջղայնացնել:Որոշ ժամանակ անց, մեկ այլ տղա սկսեց հոգ տանել իմ մասին:
Նրա անունը Սերգեյ էր: Նա ինձ ծաղիկներ ուղարկեց և բացահայտ խոսեց այն փաստի մասին, որ իրեն դուր եմ գալիս: Բնականաբար, ես պատասխան չտվեցի: Քանի որ սիրում եմ Դավիթին, չնայած մեր հարաբերությունները վերջերս այնքան էլ նախանձելի չեն եղել:
Սերգեյը անընդհատ թույլտվություն էր խնդրում ինձ տուն ուղեկցելու համար: Ես հրաժարվում էի: Նա այլևս ոչինչ չհարցրեց։Մի անգամ որոշեցի խոսել նրա հետ և բացատրել իրավիճակը։ Ասացի, որ ես ընկեր ունեմ, որ իրեն այս ամենը դուր չի գա, երբ իմանա: Նա կարծես հասկացավ: Բայց խնդրեց, որ ինձ միայն մեկ անգամ ուղեկցի տուն:
Ես մտածեցի, որ դրանից հետո նա ինձ կթողնի հանգիստ, և համաձայնվեցի:Մենք պայմանավորվեցինք, որ նա ինձ կվերցնի աշխատանքից հետո: Երբ ես դուրս եկա աշխատանքից, նա արդեն սպասում էր ինձ: Նստեցի մեքենան։ Մի փոքր խոսեցինք ճանապարհին և ահա հասանք տեղ։
Մուտքի մոտ, ես հրաժեշտ տվեցի նրան, բայց՝ ըստ երևույթին, նա դեռ չէր ցանկանում հրաժեշտ տալ, և բարձրանում էր ինձ հետ:
«Դե, բարի գիշեր», — նորից ասացի ես:
Սակայն Սերգեյը սեղմեց պատին, փորձեց համբուրել ինձ: Ես ամեն ինչ արեցի նրանից ազատվելու համար, բայց նա ինձանից ուժեղ էր: Հետո ես սկսեցի դռանը հարվածել: Փառք Աստծո հայրիկն անմիջապես բացեց դուռը: Սերգեյն արագ վազեց աստիճաններով: Կարծում եմ`հայրիկը ամեն ինչ հասկացավ, բայց դրա մասին ոչինչ չասաց:
Մեկ ժամ անց լսվեց դռան զանգը: Դավիթն էր՝ վարդերի փունջը ձեռքին։
-Անի, ամուսնացիր ինձ հետ: Ժպիտը դեմքին ասաց նա։
— Ինչպիսի՞ անսպասելի առաջարկ՝ ինչ-որ բա՞ն է պատահել Դավիթ։
«Այո պատահել է»-պատասխանեց Դավիթը ժպտալով:
— Ես այսօր համոզվեցի, որ չեմ սխալվել քո հարցում։
— Այ՞ո, որտեղից այդպիսի եզրակացություն․
— Լավ, կասեմ: Սերգեյն իմ ընկերն է: Ես ուզում էի համոզվել քո հարցում՝ խնդրեցի, որ քեզ գայթակղի։
Դու քեզ պահեցիր օրինակելի աղջկա պես, և այժմ ես պատրաստ եմ, և ուզում եմ ամուսնանալ քեզ հետ:
Ես ցնցված էի այս խոսքերից: Հանկարծ հայրս մոտեցավ Դավիթին: Պարզվեց, որ նա լսել է մեր զրույցը:
«Ես նույնպես մի փոքր ստուգում ունեմ», — ասաց հայրս և հարվածեց դեմքին:
Դավիթն ընկավ, և ծաղիկները ցաք ու ցրիվ եղան միջանցքով մեկ :
— Ինչի՞ համար: Նա հազիվ հարցրեց:
«Ես ուզում եմ իմանալ, արդյո՞ք դու կհանդուրժես այս լկտի պահվածքը»: Ոչ, ես չէի կարող:
Աղջիկս, նա քեզ համար չէ: — Ասաց հայրը և հարվածեց դռանը:
Դրանից հետո իմ ու Դավիթի հարաբերությունները խզվեցին։
Ինչպե՞ս կվարվեիք Դուք՝ իմ փոխարեն։