Աղքատ աֆրիկյան երկրներում շատ են անտուն երեխաները: Նրանք հայտնվում են փողոցում ծնողների մահից հետո կամ այլ պատճառներով:
Բնականաբար, նրանց ոչ ոք չի օգնում, և խեղճ երեխաները ստիպված են լինում ողորմություն խնդրել:Ջոն Լոուն այդպիսի երեխաներից մեկն էր: Նա կանգնում էր ճանապարհի մոտ, սպասում կարմիր լույսին և սկսում մոտենալ վարորդներին և գումար խնդրում:
Մի գեղեցիկ օր տղան հանդիպեց մի կնոջ, ինչից հետո իր կյանքը լիովին փոխվեց:Վարորդի անունը Գլեդիս Կամանդե էր: Երբ Ջոնը տեսավ նրան, զարմանքից քարացավ:
Տղան հարցրեց, թե այդ ինչ սարքեր են միացված կնոջը: Գլեդիսը պատմեց, որ իր թոքերը գրեթե չեն գործում և նա ստիպված է ամենուր իր հետ տանել շնչառությունն ապահովող այդ սարքերը:Ջոնը հետաքրքրված էր, և շարունակեց հարցեր տալ կնոջը՝ փորձելով նրա մասին որքան հնարավոր է շատ բան իմանալ:
Գլեդիսն ասաց, որ ենթարկվել է 12 վիրահատության, ինչի պատճառով գրեթե կուրացել է: Ջոնն այնքան տպավորված էր այդ պատմությամբ, նա գիտակցեց, որ կան մարդիկ, ում կյանքն ավելի ծանր է, քան իրենը:
Տղան հարցրեց կնոջը, թե ինքն ինչով կարող է օգնել, ինչին Գլեդիսը պատասխանեց, որ Ջոնը կարող է իր համար աղոթել:
Եվ այդ ժամանակ տղան արեց այն, ինչ ոչ ոք չէր սպասի անտուն երեխայից. նա տվեց Գլեդիսին իր այդ օրվա ամբողջ հավաքած գումարը:Պատահական անցորդը հասցրեց լուսանկարել այդ տեսարանը: Շուտով այս պատմությունը մեծ արձագանք գտավ համացանցում:
Կամպանիայի արդյունքում հավաքվեց 80 000 դոլար: Այդ գումարը փոխանցեցին կնոջը, որպիսի նա վիրահատվի:Ջոնի բարության շնորհիվ Գլեդիսն առողջացավ:
Կինը որոշեց շնորհակալություն հայտնել տղային՝ հետևելով, որ վերջինս չթափառի փողոցներում, կրթություն ստանա…շատ չերկարացնենք. Գլեդիսը որդեգրեց Ջոնին: