Բոլոր ազգերի կանայք դարեդար պայքարել են անցանկալի մազածածկույթի դեմ:
Նրանց մշտապես տհաճություն է պատճառել հատկապես շուրթերի վերին հատվածի մազերի առկայությունը:Դեռևս հնում կանայք մազահեռացման համար կիրառում էին մեղրամոմ, բայց այսօր արդեն գոյություն ունի մի բնական և արդյունավետ լուծում, որի միջոցով մազերը կանհետանան ընդմիշտ։
Ահա, թե ինչ է ձեզ հարկավոր.
- 2 ճաշի գդալ մեղր,
- 1 ճաշի գդալ վարսակի ալյուրի մածուկ, որը պատրաստելու համար վարսակի վրա պետք է լցնել տաք ջուր և տրորել, որպեսզի ստացվի պինդ խառնուրդ,
- 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։
Ինչպես պատրաստել.
- Բոլոր բաղադրիչները լավ խառնել:
- Մերսելով քսել այն հատվածներում, որտեղից ցանկանում եք հեռացնել մազերը։
- Պահել 15 րոպե և լվացվել տաք ջրով:
- Դեմքին կրեմ քսել։
Այս պրոցեդուրան կրկնել շաբաթը 2-3 անգամ։
1 ամիս անց արդեն անցանկալի մազերն անհետացած կլինեն։