Աշակերտների ծնողների համար դպրոցի ցուցատախտակին գրված հայտարարությունը պայթեցրել է ողջ համացանցը․․․

Պորտուգալիայի դպրոցներից մեկում ժամանակ առ ժամանակ ծնողները բողոքի ձայն էին բարձրացնում, որ դպրոցում լավ չեն զբաղվում երեխաների դաստիարակությամբ:

Բանը հասավ այնտեղ, որ ծնողական ժողովներից մեկում ուսուցչուհին ասել էր ծնողներից մեկին, որ նրա երեխան չի բարևում դասարան մտնելիս, ոտքի չի կանգնում իրենից մեծերի հետ խոսելիս և ծնողը խիստ վիրավորվելով ասել էր.
«էլ ինչու եմ երեխային դպրոց բերում, եթե ես պետք է սովորեցնեմ»:

Այդ օրվանից ղեկավարությունը մի հայտարարություն կախեց դպրոցի պատին հատուկ ծնողների համար, որում մասնավորապես ասվում է. Դպրոցի պատին կախված այս
հայտարարությունը՝ ուղղված աշակերտների ծնողներին, պայթեցրել է համացանցը. կարդացեք

Հարգելի ծնողներ Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ այնպիսի խոսքեր, ինչպիսիք են «Բարև Ձեզ», «Խնդրեմ», «Շնորհակալություն» և «Կներեք», երեխաները պետք է սովորեն տանը:

Երեխաները սովորում են ազնիվ, ճշտապահ, ընկերասեր լինել հենց տանը, նրանք ընտանիքում են սովորում հարգել մեծերին:

Նրանք ընտանիքում են սովորում հոգ տանել իրենց իրերի մասին և ձեռք չտալ ուրիշների գույքին:

Դպրոցում մենք սովորեցնում ենք մայրենի լեզու, մաթեմատիկա, պատմություն,
աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա: Մենք ամրապնդում ենք ընտանիքում ստացած դաստիարակությունը:»

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика