Շատ լավ գիտենք, որ մադկանց միշտ էլ հետաքրքրել են այն վայրերը, որտեղ նրանց մուտքն արգելված է եղել:
Սուրթսեյը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային սեփականությունը: Այն ձևավորվել է 1963թ.-ին՝ հրաբխից հետո, որը տևել է 3 տարի:
Հիմա կղզին օգտագործում են հետազոտություններ կատարելու համար: Ամբողջ աշխարհում միայն մի քանի գիտնականի է թույլատրված գնալ այդ կղզի և հետազոտություն կատարել:
Կղզին առաջացել է 1963 թվականի նոյեմբերի 14-ին։ Կղզու ստեղծվելուց մի քանի օր առաջ Վեստմանայար կղզիներից հարավ-արևմուտք՝ 130 մետր խորության տակ, սկսվեց ստորջրյա հրաբխի ժայթքումը։
Մինչ 1967 թվականը տեղի է ունեցել ավելի քան 100 ժայթքում, ինչի արդյունքում կղզու մակերեսը հատեց 2,7 կմ²-ը։ Սակայն շարունակական էրոզիայի հետևանքով, 2000 թվականի տվյալներով, կղզու մակերեսը կազմում է 1,5 կմ²։
Այս կղզու մասին շատ պատմություններ են հորինվել, սակայն այս մեկը շատ ուշագրավ է և կապվում է լոլիկի հետ: Այո, դուք ճիշտ կարդացիք:
Այն ժամանակից ի վեր, երբ տեղանքը հսկողության տակ է եղել, միայն մեկ փոքրիկ տնակ է եղել գիտնականների համար:
Նախքան այս կղզի գալը յուրաքանչյուր մարդ պետք է շատ մանրակրկիտ ստուգվեր, քանի որ ոչ ոք իր հետ նույնիսկ սերմ բերելու իրավունք չուներ:
Բայց գտնվեց մեկը, ով չհետևեց այս խիստ կանոնին, կարիքները հոգաց լավայի վրա: Դրանից հետո լոլիկ սկսեց աճել՝ գիտնականներին զարմացնելով:
Սուրտսեն իսկապես եզակի հանդիպող կղզիներից մեկն է, որը ձևավորվել է 1963թ․ Իսլանդիայում:
Աղբյուր՝ Blognews.am