Այս դեպքը եղել է ամռան սկզբին: Երկար էի մտածում, գրել այս մասին թե ոչ, բայց երեկ հանդիպեցի այդ կնոջը, և հիշողություններս թարմացան:Մի ծանոթ աղջիկ կա, ամուսնալուծված է, միայնակ մայր է, որդին 12 տարեկան է: Արդեն 7 տարի մայրն ու տղան միայնակ են ապրում:
Մեր քաղաքը շատ փոքր է, դրսում հաճախ ենք հանդիպում ծանոթների, զրուցում ենք: Մայիս ամիսն էր, երբ իմացա, որ այդ կնոջ տան հյուրասենյակում «ջրհեղեղ» է եղել:
Հարևանների տանից է եղել խնդիրը, ջուր է լցվել, ապրել հնարավոր չէ, բայց խեղճը նորոգելու գումար չունի, հարևաններն էլ հրաժարվում են փոխհատուցել վնասը:Գնացինք նրանց տուն, արտակարգ իրավիճակ չէր. մի անկյունում լամինատն էր ուռած, դա հետագայում շտկեցինք, պետք էր առաստաղը ներկել և պաստառները պոկել և նորը փակցնել:
Սկսեցինք աշխատել:Սոսինձ մեր տանն էլ կար, բերեցի բոլոր անհրաժեշտ գործիքները, իսկ պաստառ գնել էր տանտիրուհին:Ժամանակ շատ չունեինք, մի քանի օր գալիս էինք աշխատանքից հետո և վերանորոգում:
Պատերը մանրակրկիտ չուղիղացրեցինք, միայն մի շերտով հարթեցրեցինք և փակցրեցինք պաստառները:Սպիտակ ներկ և ատաստաղի շրիշակներ ինքս գնեցի, ներկեցինք առաստաղը, գեղեցիկ ձևավորեցինք:
Մաքուր և կոկիկ ստացվեց:Աշխատանքը տևեց մի շաբաթ: Այդ ընթացքում տանտիրուհին որդու հետ գնացել էր գյուղ՝ մոր մոտ, որ փոշին իրենց չխանգարի: Կիրակի օրը եկավ և…շնորհակալություն հայտնելու փոխարեն՝ սկսեց թերությունները մատնանշել:
-Պատերը լավ չեք հարթեցրել:
—Բայց պատերը ջրի՞ց էին ծուռումուռ,- արդեն զարմացած ասում եմ ես:
—Լամինատը, իսկ լամինատը հինն ե՞ք թողել:
Ձեռքներդ քարի տակ չէ, կարող էիք փոխել, իմ պես միայնակ չեք մեծացնում երեխայի:
Ես էլ ոչինչ չպատասխանեցի: Ուղղակի պտտվեցի և դուրս եկա:Ահա այսպես, եթե բարի գործ ես անում, պատրաստ եղիր նման պատասխանի:
Եվ այդ ամենից հետո ես դարձա նրա համար մեկ թշնամին, նույնիսկ դրսում չի բարևում:Նկարները ջնջել եմ հեռախոսիցս, որ չհիշեմ, այլապես նյարդայնանում եմ: Այս 2-3 նկարները ընկերս ուղարկեց: