Առաջարկում եմ կոչ անեք Ռոբերտ Քոչարյան, որ ադրբեջանական իշխանությունների հետ չհամագործակցի. Տեսանյութ

«Մարտի մեկի դեպքերից հետոԱԺ չորս պատգամավոր կալանավորվածէ եղել:Էլ չասած,պարոն Վարդևանյան,հաէդ անձեռնմ-խելիության հաղթահարումնէլ մի ուրիշ հետաքրքիր երևույթէ:Դրա մասին հետո կխոսենք»,-այսօր խորհրդարանում արձագա-նքելով«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Էլ չեմ խոսում հոկտեմբերի 27-ի մասին, երբ պատգամավորները ոչ թե կալանավորվում էին, այլ սպանվում ԱԺ նիստերի դահլիճում, պարոն Վարդևանյան, ի դեպ՝ երկուսն էլ ձեր քաղաքական առաջնորդի նախագահության տարիներին»,- ասաց Ալեքսանյանը:

Իսկ գալով արդեն քննարկվող«Հայաստան»խմբակցության կողմից առաջարկվող նախագծի տեքստին՝պատգամավորը մեջբերեց այսպիսի բառակապակցություն.«Կառավարությանը կոչենք անում հայ ժողովրդի թիկունքում հակահայկական ինչ-որ քայլեր…» և այլն…

«Պարոն Օհանյան,պարոն Մինասյան,առաջարկումեմ միտեքստ գրեք,որով Ռոբերտ Քոչարյանին կոչ կանեք,օրինակ, Ադրբե-ջանի իշխանությունների հետ չհամագործակցել, Հայաստանի շահերի դեմ ոչինչ չանել. բերել ավելացնել այդ տեքստին:

Ես խոստանումեմ ինքս անձամբ երեք ձեռքով կողմ կքվեարկեմ այդ նախագծին,պատգամավորների շրջանում լոբբինգ կանեմ, որպեսզի կողմ քվեարկեն այդ նախագծին, ինչ ասեմ, չեք անում: Որովհետև ձեր պատկերացումով իբր նորմալ է, որ…»:

Երբ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը միջամտեց,Ալեքսանյանը նկատեց. «Սա երկխոսություն չէ: Իսկ ինչ վերաբերում է դատախազություն՝ձեր հաղորդման մասին,այո, պատրաստ եմ և շատ ուրախ կլինեմ՝ դատախազությունը սկսի քննություն, և կպարզվի,թե ինչպեսէ ստացվում սահմանային լարվածությանը զուգընթաց Երևանի կենտրոնում մի խումբ մարդիկ կրակոց-ներին զուգընթաց, վայրկյանական սիմետրիայով ու ճշգրտությամբ սկսում են պայքար Հայաստանի իշխանությունների դեմ, սկսում են ինչ-որ միտինգներ ու հակապետական արտահայտություններ են անում։ Շատ ուրախ կլինեմ, եթե այդ ամենը պարզվի»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Մանրամասները` դիտեք ստորև տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика