Առաջիկա օրերին հրաժարականի դիմումներ կներկայացնեն որոշ նախարարներ ու պատգամավորներ՝ իշխանական խմբակցությունից. Նրանց մեջ է նաև Դավիթ Տոնոյանը…

Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանի

կողմից գործադիր եւ օրենսդիր ոլորտներում փոփոխությունները շարունակական են լինելու։ 

Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին հրաժարականի դիմումներ

կներկայացնեն որոշ նախարարներ ու պատգամավորներ՝ իշխանական խմբակցությունից։

Մասնավորապես այս պահին հստակ է, որ հաջորդ հրաժարականը ներկայացնելու է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Վարչապետը համակարգային փոփոխություններ է իրականացնելու»,- ասաց իշխանական մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր

2018 թվականի մայիսի 11-ին, մինչ այդ զբաղեցնում էր ԱԻ նախարարի պաշտոնը։

Տոնոյանը եղել է նաեւ ՀՀ ՊՆ փոխնախարար։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика