Այս պատության հերոսուհին Ջոյս Ռեյնխարտ անունով մի կին է, ով զբոսնում էր թոռան հետ և որոշեց մտնել մոտակա սրճարանը՝ պաղպաղակ վայելելու:
Երբ նրանք դուրս եկան, կինը հանկարծ նկատեց մի երջանիկ ընտանիքի:
Նրանք այնքան ուրախ էին ծիծաղում, թվում էր, թե երջանիկ ընտանիքի վառ օրինակ են: Ջոյսը շատ ցանկացավ լուսանկարել նրանց:
Այդ առաջարկով նա մոտեցավ նրանց, իսկ ընտանիքն ուրախությամբ համաձայնեց:
—Ես մի քանի լուսանկար արեցի և աղջկա հետ փոխանակվեցինք համարներով, որպիսի կարողանամ նրանց ուղարկել նկարները:
Մի քանի օր անց Ջոյսը հաղորդագրություն ստացավ, որը կարդալով՝ քիչ էր մնում ուշագնաց լիներ:
Այնտեղ գրված էր.
—Հունիսի 8-ին դուք մոտեցաք մեզ, որպիսի լուսանկարեք: Երեկ կինս մահացավ, և ձեր արած լուսանկարները դարձան վերջինը, որտեղ մենք բոլորս միասին ենք:
Դուք չեք պատկերացնում, թե որքան շնորհակալ եմ ձեզ: Դուք շատ կարևոր բան եք արել մեզ համար:
Երբեմն աննշան թվացող բարի արարքները ավելի մեծ կարևորություն ունեն, քան թվում է առաջին հայացքից: