Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17):
Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ,
Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝
Խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:
Եվ արժանացրիր տեսնելու
Քո ողորմության լույսը:
Ամեն: