**Խոյ**. Հնարավորության դեմքում, այսօր զբաղվեք այն բոլոր գործերով, որոնք ձեզ համար հաճելի են: Կարող եք նաեւ ոչ մեծագումար գնումներ կատարել:Ուշադիր եղեք, որ թանկարժեք բայց անպետք իրեր գնելու գայթակղությանը չտրվեք, այլապես կարճ ժամանակ անց կհիասթափվեք:
Ցուլ.Ձերօրգանիզմի էներգետիկ ռեսուրսները այսօր գտնվումեն ամենաբարձր մակարդակում: Առողջությունն ու ակտիվությունն էլ դժգոհելու առիթ չեն տալիս:Կարողեք մասնակցել որեւէ բարձրաշխարհիկ միջոցառման: Այսօր կստանաք խորհուրդներ, որոնք շատ օգտակար կլինեն ձեզ համար:
**Երկվորյակ**.Առավել կարեւոր գործերը արեք-վերջացրեք այսօր,քանի որ հաջորդող օրերին այնքան բան կունենաք անելու, որ կկորցնեք կարեւորն անկարեւորից զատորոշելու կարողությունը: Օրը հարմար է նոր աշխատանքի որոնման համար: Կարող եք մասնակցել մասնագիտական որակավորումը բարձրացնող դասընթացների: Հնարավոր է հետաքրքիր եւ եկամտաբեր գաղափարներ ունենաք:
**Խեցգետին**.Այսօր չափազանց ջանասիրություն մի ցուցաբերեք աշխատանքիում,քանի որ ձեր ներդրած ջանքերը կարող են մնալ աննկատ: Ավելի լավ է գույքագրեք ձեր կյանքում առկա բոլոր իրողությունները, պարզելու համար, թե դրանցից որը կարող է խոչընդոտ հանդիսանալ առաջընթացի համար: Եթե նման խոչընդոտ հայտնաբերեք, ճիշտ կանեք պարզապես զբաղվեք դրա հեռացմամբ եւ քայլեք առաջ:
Առյուծ.Խնայեք նյարդային համակարգը: Ավելորդ նյարդայնությունը կարող է ձեր դեմ դուրս գալ եւ արդյունքում կվատանա ինքնազգացողությունը: Հատկապես պահպանեք հանգստություն հարազատների եւ գործընկերների հետ շփման ընթացքում: Ծախսերի հարցերում եղեք ավելի զուսպ: Խուսափեք ավելորդ գնումներից:
**Կույս**.Այս փուլում ավելի լավ է նախ գործել, հետո՝ մտածել: Առաջին պոռթկումը ամենից հաջողվածն ու ճիշտն է որպես որոշում, որն անմիջապես դառնում է գործողություն: Քիչ ականջալուր եղեք շրջապատի մարդկանց կարծիքներին եւ խորհուրդներին: Անձնական հարաբերություններում ամեն բան ընթանում է իր բնականոն հունով:
**Կշեռք**.Այժմ կարող եք զբաղվել քեյսը կարգի բերելու, գործերը տեսակավորելու եւ համակարգելու գործերով; Երեկոյան էլ կարող եք ընտանիքի հետ գնալ կինո թատրոն կամ այլ մշակութային միջոցառման: Վատ տարբերակ չէ նաեւ ընտանեկան ընթրիքը:
Կարիճ.Այսօր խորհուրդ չի տրվում զբաղվել ռիսկայնություն պարունակող գործերով: Օրվա վերջում խուսափեք սիրելի մարդու հասցեին քննադատություններ հնչեցնելուց: Դա կարող է հանգեցնել վեճերի: Նոր մարդկանց հետ շփումներում եղեք զգուշավոր:
**Աղեղնավոր**. Որքան քիչ նախաձեռնողականություն ցուցաբերեք, այնքան ավելի լավ: Ամենաանմեղ իրադրություններում նույնիսկ մտածում եք,որ ուզում են ձեզ վիրավորել եւ ամեն բան ավարտվում է բախումներով:Նշանի այն ներկայացուցիչներին, որոնք մտավոր աշխատանքով են զբաղվում, խորհուրդ չի տրվում նոր գերծանր խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելը:
Այծեղջյուր.Օրը հարմար է ակտիվ գործողությունների եւ նոր ձեռնարկներ իրականացնելու համար,ուստիեւ կարող եք մեծ պլաններ կազմել,դրանք այսօր կպսակվեն հաջողությամբ:Կարեւոր է այսօրվա համար կենդանի շփումը, մտքերի փոխանակությունը: Ընկերները այսօր արժեքավոր տեղեկություններ կփոխանցեն ձեզ:
Ջրհոս.Եղեք ավելի համարձակ՝ որոշումներ կայացնելիս:Կարող եք քննարկել մասնագիտական հարցեր ապագա գործընկերների հետ: Զգուշավոր եղեք անձնական գաղտնիքները պատահական մարդկանց վստահելուց: Դրական էմոցիաներ կհաղորդեն ձեզ հարազատների հետ շփումները:
Ձկներ. Աշխատանում չարժի արագացնել իրադարձությունների ընթացքը: Սկսած գործերը ըստ ժամանակացույցի ավարտեք եւ հանձնեք: Երեկոյան լավ կլինի, որ զբաղվեք ընթերցանությամբ կամ որեւէ հետաքրքիր ֆիլմ դիտելով: Հարմար ժամանակ է ինքնակրթության համար: