Նույնիսկ չգիտեմ, թե ինչից սկսեմ:
Կարող էի հանգիստ ապրել, սովորել…իսկ հիմա կյանքս կործանվում է:
Թե ինչու ամուսնացա…
20 տարեկանում ծանոթացա Արսենի հետ: Այդ պահին նա 24 տարեկան էր: Ես նրան առաջին հայացքից սիրահարվեցի: Մենք շատ ժամանակ էին անցկացնում միասին:
Կես տարի անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց:
Ես երջանկությունից կարծես յոթերորդ երկնքում սավառնեի: Այնքան էի ուզում հարսի շոր հագնել: Բացի այդ վստահ էի, որ սիրելիս երբեք ինձ չի դավաճանի և չի լքի:
Ընկերուհիներս ինձ նախանձում էին, որ նման տղամարդու եմ հանդիպել:
Եվ գեղեցիկ, և հավատարիմ, և ուրախ, չունի վնասակար սովորություններ: Մի խոսքով, անթերի տղամարդ: Ես այնքան էի հպարտանում, որ Արսենն իմ ապագա ամուսինն է:
Շքեղ հարսանիք կազմակերպեցինք: Սկսեցինք ապրել սկեսուրիս հետ նրա տանը: Հարսանիքից 3 ամիս անց իմացա, որ հղի եմ:
Երևի պետք է ուրախանալ, բայց չի ստացվում:
Կարծես հանած լինեմ վարդագույն ակնոցս: Ես գիտակցում եմ, որ ամուսինս ինձ չի սիրում: Նա ինձ լավ է վերաբերվում, չի նեղացնում, բայց մեր միջև չկա կիրք: Նրա ամբողջ քնքշությունն իմ հանդեպ անհետացել է, կարծես չի էլ եղել:
Նա միշտ զբաղված է իր գործերով, իսկ ես տնային հավելված եմ՝ կերակրելու, լվացք անելու և և մաքրություն անելու համար:
Արսենն ուշ է տուն վերադառնում, երբ ցանկանա: Գիշերվա 1-ին, 2-ին, նույնիսկ 4-ին…
Վստահ եմ, որ ես նրա կյանքում միակ կինը չեմ:
Սկեսրայրս հանգիստ մարդ է, իսկ սկեսուրիս հետ շատ դժվար է: Միշտ ինչ-որ բանից դժգոհ է: Բացի այդ, ես պարտավոր եմ բոլորի հետևից հավաքել, կարծես տան աշխատող լինեմ:
Ես պատրաստ եմ հենց այսօր հեռանալ ընտանիքից, սակայն մի խնդիր կա. որտե՞ղ կապրեմ երեխայի հետ:
Մայրիկիս սիրտը հիվանդ է, նրան ոչինչ չեմ պատմում խնդիրներիս մասին:
Եթե գնամ նրա տուն, չենք կարողանա ապրել, մորս փոքր աշխատավրձը չի բավականացնի մեզ երեքիս:
21 տարեկան եմ, բայց արդեն զզվել եմ իմ կյանքից…