Ես ու ամուսինս միասին ապրել ենք 35 տարի: Իսկ հիմա ամուսնալուծվում ենք:
Ես 62 տարեկան եմ, իսկ նա 68:Մեր երեխաները վաղուց առանձին են ապրում:Ամանորը մեզ հետ դիմավորելուց հետո, հաջորդ օրը նորից գնացին, իսկ ամուսինս ասաց, որ ինքը պիտի գնա գյուղ՝ հոր ու մոր գերեզմանին այցելելու:Նա տուն եկավ միայն 8 օր անց և ասաց, որ հեռանում է:
Պարզվեց, որ վերջերս համացանցում գտել էր իր նախկին սիրուն, ով ապրում է հենց այդ գյուղում, ում հետ նրանք հանդիպում էին 40 տարի առաջ:
Այդ կինը նրան ասել էր, որ զբաղվում է չինական բժշկությամբ, և կարող է նրան բուժել, բացի այդ կկիսի նրա հետ իր 3 սենյականոց բնակարանը, իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է միայն ամուսնալուծության մասին վկայող փաստաթուղթը:
Ես, բնականաբար, որոշեցի հենց այնպես չհանձնվել, ասացի, որ չեմ ստորագրի ոչ մի բան:Իսկ ամուսինս ավելի զզվելի կերպ վարվեց. նա դիմեց դատարան՝ պահանջելով ամուսնալուծություն և ունեցվածքի բաժանում:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ամուսինս նոր արկածներ է փնտրում, բայց չեմ հասկանում այդ կնոջը. ինչո՞վ պետք է մտածի 66 տարեկան կինը, որ ցանկանա ընտանիքից կտրել այդ տարիքի տղամարդուն: Ես չգիտեմ, գուցե նրան ինչ-որ բան են խմեցրել:Այդ կինը նույնիսկ թույլ է տալիս, որ ամուսինս օրական 100գ ալկոհոլ խմի, որպիսի ցույց տա, որ լիովին իր կողմից է: Բայց նրան հակացուցված է ալկոհոլը…
Ես նրան մի քանի անգամ փորձել եմ համոզել վերադառնալ տուն, բայց ապարդյուն:35 տարի միմյանց կողքի ապրելը՝ կատակ չէ, չեմ կարողանում առանց նրա:
Չգիտեմ, ինչպես վարվեմ, հանգիստ թողնեմ նրան թե փորձեմ ազդել երեխաների միջոցով…